Վեստերն բլոտինգը անալիտիկ մեթոդ է , որը օգտագործվում է նմուշում սպեցիֆիկ սպիտակուցների հայտնաբերման համար :Այն բաղկացած է 2 էտապից:Առաջին էտապում կատարում են սպիտակուցների էլեկտրոֆորեզ պոլիակրիլամիդային գելում, դենատուրացված պոլիպեպտիդների երկարությամբ բաժանման համար կամ էլ սպիտակուցի եռաչափ կառուցվածքի միջոցով ` նատրիումի լաուրիլսուֆատի ներկայությամբ : Դրանից հետո սպիտակուցները տեղափոխում են նիտրոցելյուլոզային կամ պոլիվինիլիդենֆտորիդային թաղանթին , այնուհետև հայտնաբերում են տրված սպիտակուցին բորոշ հակամարմինների միջոցով :
Վեստերն բլոտինգը օգտագործում է մոլեկույար կենսաբանության, կենսաքիմիայի, գենետիկայի և այլ գիտական բնագավառներում :
Վեստերն բլոտինգը ստեղծել են Ստենֆորդում` Ջորջ Ստարկի լաբորատորիայում : Սարքին տրվել է վեստերն բլոտ անունը Նեյլոմ Բրունետի կողմից, որը եկել է Սաուզերն բլոտինգ անունի բառային խաղից : Սաուզերն բլոտինգը նախատեսված է ԴՆԹ – ի որոշման համար , որը նախապես մշակված էր Էդվին Սաուզերնի կողմից :