Հոկտեմբերի 4-ին կայացավ Ուսանողական գիտական ընկերության ամենամյա ընդլայնված նիստը, այս անգամ «Meet The Science» խորագրով։ Նիստի գլխավոր նպատակն էր առաջին, երկրորդ և բարձր կուրսեցիներին ծանոթացնել ՈւԳԸ-ի հետ, թիմը համալրել անդամներով, ովքեր լի են նոր գաղափարներով և էնտուզիազմով:
ՈւԳԸ-ի արդեն փորձառու անդամները ներկայացրեցին ընկերության պատմությունը, խոսեցին գիտական խմբակաների և դրանց արդեն իսկ ծավալած գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին։
Նիստը եզրափակվեց բժշկությանն ու գիտությանը վերաբերվող հոդվածների և հետազոտությունների արդյունքների որոնման մասին զեկույցով։ Զեկույցը հնարավորություն տվեց ներկաներին ծանոթանալ որոնման արդյունավետ մեթոդներին, ճանաչել հավաստի կայքերը։
Եթե դուք էլ եք հետաքրքրված, կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հղումով https://web.facebook.com/sssofysmu/ կամ էլ․հասցեով sssofysmu@gmail.com