Medicus science

ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը Medicus ուսանողական ամսաթերթի հետ միասին շուտով կմեկնարկեն  << MEDICUS  Science >> ուսանողական- գիտական պարբերականը:  Թերթը նախատեսված է բժշկության և հարակից ոլորտներում ուսանողների կատարած կլինիկական և փորձարարական գիտահետազոտական աշխատանքները տեղադրելու համար: Կարող են տպագրվել նաև ուսանողների կողմից վերամշակված գիտական հոդվածներ՝ այլ աղբյուրներից:

Պայմանները.

  1.    Հոդվածը կարող է լինել ինչպես մեկ ուսանողի, այնպես էլ ուսանողների խմբի համատեղ աշխատանք, կարող է չունենալ հստակ կլինիկական նշանակություն: Հոդված ներկայացնելու համար ուսանողը պետք է ունենա գիտական ղեկավար՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից ( ՈՐՈՎՀԵՏԵՎ՝  Ներկայիս բարձրագույն բժշկական կրթության կարևոր բաղադրիչը պետք է դառնա ուսանողների հետազոտական աշխատանքը: Անհրաժեշտ է ձևավորել կրթություն-հետազոտական աշխատանք արդյունավետ կապը, դասախոս-ուսանող հետազոտական գործունեության ցանկացած ձևաչափ պետք է իր հստակ տեղաբաշխումն ունենա ընդհանուր կրթական ծրագրում),
  2.       Ուսանողը պետք է օգտվի ՄԻԱՅՆ գիտական աղբյուրներից, խստիվ արգելվում է գիտահանրամատչելի աղբյուրներից օգտվելը,
  3.       Ուսանողը հոդվածը պետք է ներկայացնի ՈւԳԸ, սահմանված ժամկետներում և կարգով,
  4.       Հոդվածների քանակը նախատեսվածից շատ լինելու դեպքում հոդվածները կտպագրվեն ըստ ներկայացման ժամկետի,
  5.       Ներկայացվող բոլոր հոդվածները վերանայվելու են գրախոսների խորհրդի կողմից և կարող են չերաշխավորվել տպագրության: Այս պարագայում ուսանողը կստանա բացատրագիր այն մասին, թե ինչու իր հոդվածը չի տպագրել:

Ներկայացման կարգը՝

Հոդվածների ներկայացման կարգը

  1. Հոդվածները պետք է ներկայացվեն ամբողջական փաթեթով, որն իր մեջ ներառում է՝
  •   Ներկայացվող հոդվածը (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն),
  •   Հոդվածի ամփոփագիրը (աբստրակտ) հայերեն, ռուսերեն և անգլերեն,
  •   Երաշխավորագիր գիտական ղեկավարի կողմից,
  •   Օգտագործված գրականության պատճենները,
  •   Հեղինակի, համահեղինակների, գիտական ղեկավարի և գրախոսի կոնտակտային տվյալները,
  1. Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն  2  օրինակով,
  2. Փաթեթը պետք է ներկայացնի անձամբ ուսանողը:

Հոդվածին ներկայացվող պահանջներն են

  1. Հոդվածը ներկայացվում է MS Word ծրագրով (.doc կամ .docx ֆորմատով),
  2. Ծավալը՝ մինչև 15 էջ A4 ֆորմատի՝ ներառյալ նկարները, աղյուսակները և ամփոփագիրը,
  3. Էջի եզրերը՝ 25 մմ բոլոր կողմերից,
  4. Տառաչափը՝ 12 pt,
  5. Տառատեսակը՝ Arial Unicode (հայերենի համար), Arial LatRus (ռուսերենի համար), Times New Roman (անգլերենի համար),
  6. Միջտողային տարածքը՝ 1,
  7. Հոդվածի սկզբում պետք է նշվի հոդվածի անունը և բանալի բառեր (5 բառ՝ անջատված ստորակետներով)

Ամփոփագրին ներկայացվող պայմաններն են.

  1. Ամփոփագիրրը գիտական հոդվածի համառոտ նկարագիրն է,
  2. Ամփոփագրի ծավալը չպետք է գերազանցի 500 նիշը (չի ներառում բացատները),
  3. Աղյուսակներ և նկարներ ամփոփագրում չգործածել,
  4. Օգտագործել ընդունված հապավումներ՝ տերմինը առաջին անգամ օգտագործելիս նշել լրիվ անվանումը և փակագծերում հապավումը՝ հետագայում բավարավելով միայն հապավմամբ,
  5. Գրաչափական պահանջները նունն են, ինչ որ ամբողջական հոդվածի համար:

Սկզբնաղբյուրների ներկայացման կարգը

  •  Եթե ուսանողը օգտվում է տպագրված աղբյուրներից ապա փաթեթում ներկայացնում է օգտագործված նյութի պատճենը առաջին էջի պատճենի հետ միասին: Գրականության ցանկում սկզբնաղբյուրի մասին ինֆորմացիան նշվում է հետևյալ կերպ.

Հեղինակ, հոդվածի վերնագիր, ամսագրի անուն, տարեթիվ, թողարկման համար, էջ:  Օր.՝ Bricker EM, Bladder substitution after pelvic evisceration, Surg Clin North Am 1950, 13, 243-b:

Եթե ուսանողը օգտվում է էլեկտրոնային աղբյուրներից ապա փաթեթում ներկայացնում է օգտագործված նյութերը տպած տարբերակով և էլեկտրոնային տարբերակով CD սկավառակի մեջ: Հղումները դեպի օգտագործված նյութը տպագիր տարբերակում նշվում են կրճատված, իսկ էլ. տարբերակում ամբողջական: Հղումները կարելի է կրճատել http://goo.gl կամ այլ ծառայությունների օգնությամբ:

Հետագայում հղումը թերթում կտեղադրվի QR կոդի տեսքով:

                                                                                                          Հարգանքներով՝   ՈՒԳԸ