<<Brain Awareness Week>>-ի շրջանակներում անցկացվեց արտասահմանյան ուսանողների՝ բոլորիս կողմից  երկար սպասված  կոնֆերանսը:  Հյուրերը, մասնակիցները լի էին սպասումով և մեկը մյուսից  հետաքրքիր, ուսուցանող զեկույցները իրոք արդարացրին մարդկանց սպասումները: Միջոցառման լեզուն անգլերենն էր:  Սկզբից ելույթ ունեցավ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Արտեմ Ս. Գրիգորյանը: Նրա ներկայացրած նյութը մի այլ տեսանկյունից պարզաբանում էր հիշողության անբացատրելի բնույթը: Արտասահմանյան հինգ երկրներից (Սիրիա,Հնդկաստան,Իրան,Կանադա,Մալայզիա) ինը ուսանողներ  ներկայացան իրենց տարաբնույթ զեկույցներով : Եվ այսպես, Հոսեփ Կարկուրյանը խոսեց ուղեղային մանր անոթային հիվանդության, Ջինա Յավարիֆարը` արհեստական ինտելեկտի մասին: Նաջմեհ Ֆազելին հանդես եկավ ցողունային բջիջների և նյարդաբանական հիվանդությունների  մասին տեղեկատվությամբ: Վինիթ Փոլի թեման՝  <<Ցիկլոսպորինի էֆեկտները ուղեղի վրա>>, իսկ Նազիհ Դահդալինը՝ <<Հակա-NMDA ընկալչային էնցեֆալիտ>>։ Եվս երկու ուսանողներ Հայաստան էին ժամանել Մոսկվայի  Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանից. Կուան Պուի Գայկ- <<Ցերեկվա քնի տևողության և սրտանոթային հիվանդությունների զարգացման միջև եղած կապը>>,  և Մին Ջիուն Չունգ- <<Թրոմբոցիտներով հարուստ պլազման որպես բուժման  նոր մեթոդ մեջքի ցավի և միջողնային դիսկի պրոլապսի համար>>: Կային նաև պաստառային զեկուցումներ, որոնք պարզաբանվեցին ընդմիջման ընթացքում: Բոլոր զեկուցողները ստացան անվանական վկայականներ: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, զեկույցների ինֆորմատիվ ալիքից հետո  մեզ սպասվում էր լուսանկարների տեղատարափ: