Հոկտեմբերի 30-ի ԵՊԲՀ Ուսանողական Գիտական Ընկերության ամենաէնտուզիաստ անդամները պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ մեկտեղ DigiTec Expo-ում ներկայացրեցին իրենց կողմից մշակված ԷԷԳ-ի մոդել, որը կարելի է օգտագործել առնետների ուղեղի տեղային դաշտային պոտենցիալների գրանցման և մշակման նպատակով։

DigiTec Expo-ն ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդես է՝ ամենամեծը տարածաշրջանում, որտեղ տարբեր բնագավառի անձիք հանրությանը կարող են ներկայացնել իրենց կողմից ստեղծված սարքերն ու ծրագրերը: 2005թ-ից մինչ այսօր միջոցառման նպատակն է դարձել ստեղծել բարենպաստ միջավայր տեխնոլոգիական ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության հաղորդակցման համար, ինչպես նաեւ նպաստել միջազգային կապերի ընդլայնմանը:
ԵՊԲՀ-ն՝ ի դեպս ՈՒԳԸ առաջադեմ ուսանողների և պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները մեկտեղ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են միջոցառմանը: Այս անգամ ներկայացվել է Build Your EEG թիմի կողմից պատրաստված էլեկտրոֆիզիոլոգիական համակարգի առաջին մասը: Այն իրենից ներկայացնում է առնետի ուղեղի տեղային պոտենցիալները (local field potentials) գրանցող սարք: Դրանք արտաբջջային պոտենցիալներ են, որոնք առաջանում են ուղեղում տեղի ունեցող մի շարք գումարային իրադարձությունների արդյունքում և հիմնականում մատնանշում են սինապտիկ ակտիվությունը: Դրանց գրանցումը լայնորեն կիրառվում է ուղեղի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններում:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր հրաշալի թիմին՝ իրենց կատարած մեծ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար և սպասում նորանոր հաղթանակների:

DigiTec Expo-ի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ նրանց պաշտոնական կայքից՝  http://uiteorg.wixsite.com/digitecexpo,  http://digitec.am/en:

  • Сеник Валерович Матинян

    Ուռա