Brain Awareness Week-ը (BAW) միջազգային արշավ է, որի նպատակն է մեծացնել հանրության տեղեկատվական մակարդակը ուղեղի հետազոտությունների առաջխաղացման և շահավետության վերաբերյալ:

Ամեն տարվա մարտ ամսին BAW-ը միավորում է աշխարհով մեկ համագործակցող կազմակերպությունների ջանքերը նշելու ուղեղի տոնը բոլոր տարիքի մարդկանց համար: Կատարվելիք միջոցառումը սահմանափակվում է կազմակերպիչների երևակայությամբ և ներառում է բաց դռների օրեր նեյրոգիտական լաբորատորիաներում, ցուցահանդեսներ, լեկցիաներ, սոցիալական ծրագրեր ուղեղի վերաբերյալ:
Այս տարի BAW-ն ամբողջ աշխարհում իրականացվում են մարտի 13-19:

Այս առիթով Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է այս հիանալի միջոցառումը նաև Հայաստանում: Շնորհակալություն Federation of European Neuroscience Societies և The Dana Foundation-ին տրամադրված գրանտի համար։

Խորագիրը հետևյակն է՝ Down to the memory lane: past, present, and future։ Այն մատնանշում է հիշողության անցյալը, ներկան ու ապագան, ինչպես նաև ուղեղի հետազոտությունները, սկսած հիշողության ձևավորման հայտնի մեխանիզմներից ընդհուպ մինչև տարբեր հիվանդություններ և հիշողության վատացումներ, նպատակ ունենալով հասնելու սպասելիքներին և բնագավառի զարգացմանը:

Մանրամասների մասին կտեղեկացվեք ավելի ուշ: Հուսով ենք, BAW-ի ընթացքում մենք կկարողանանք բարելավել մեր լսարանի իրազեկվածությունը հիշողության գործառույթների և հիվանդությունների մասին, լավացնել գիտելիքները այդ հիվանդությունների մասին և, եթե հնարավոր է, օգնել հայտնաբերել և կանխարգելել հետագա դեպքերը:

Միացե՛ք մեզ:

http://dana.org/