Brain Awareness Week-ի վերջին`7-րդ օրն անցավ LOFT-ում հյուրընկալ մթնոլորտի​ ներքո։ Գիտական և հոգևոր (ոչ նյութական) տեսանկյուններից ներկայացվեց շնչառության ազդեցությունը ուղեղի տարբեր բաժինների գործառույթների վրա։ Ներկայացվեցին հետաքրքիր փաստեր, շնչառության տարբեր փուլերի ժամանակ ուղեղում կատարվող տարբեր փոփոխությունների մասին, ինչպիսին օրինակ մտապահման և վերհիշման արդյունավետության տարբերություններն են արտաշնչման և ներշնչման փուլերի ժամանակ։ Այնուհետև, քննարկվեցին մարդկանց մտածողության տիպերը և հիշողության մեթոդները։ Ինֆորմացիան ընկալելու, վերարտադրելու յուրաքանչյուր մարդու մոտ յուրովի լինելն էլ ավելի ակնհայտ բացատրվեց հետաքրքրաշարժ խաղերի միջոցով, որին մեծ ոգևորությամբ մասնակցում էր ամբողջ դահլիճը։ Օրվա վերջում տեղի ունեցավ երկար սպասված <<Մի անգամ ես տեսա իմ ուղեղը>> խորագրով նկարչական և <<Որսա պահը>> խորագրով լուսանկարչական մրցույթների հաղթողների պարգևատրումը, որով էլ ավարտվեց ուղեղի ճանաչման շաբաթը Հայաստանում։