Սույն թվականի սեպտեմբերի 28-ին ԵՊԲՀ ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան- քննարկում: Իրենց զեկույցներով ներկայացան Տուֆտցի համալսարան սիրտ-անոթային համակարգի հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիդ Ղուկասյանը ( ԱՄՆ) և Դանիայի քաղցկեղի հետազոտական կենտրոնի գիտնական Մարիամ Գրիգորյանը: Նրանց միավորել էր քաղցկեղին վերաբերող հետազոտությունները: Դահլիճում ներկա էին ինչպես դասախոսներ,  այնպես էլ ուսանողներ, որոնց կողմից ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր: Խոսվեց այն մասին,  թե ինչու է Հայաստանը քաղցկեղի պատճառից մահացություններով գրավում առաջին տեղը,  և թե ինչ կարելի է ձեռնարկել դա փոխելու համար:   Իսկ վերջում Մարիամ Գրիգորյանը խոստացավ ևս մեկ անգամ Հայաստան այցի ժամանակ ավելի մանրամասն խոսել ուսանողերի, ուռուցքաբանների հետ քաղցկեղի, ինչպես նաև Հայաստանում դրա տարածվածության մասին :

Կլոր սեղանից մեկ հատված կարող եք դիտել այստեղ:

Կիսվել