Երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալել էր Սիդնեյի New South Wales համալսարանի գիտնական Լևոն Խաչիկյանին և Ամերիկայի Միացյալ Նահանգների UCLA համալսարանի գիտնական Wayne Grody-ին, ովքեր հանդես եկան համապատասխանաբար «Անոթային ախտաբանության մեջ աճը կարգավորող տրանկրիպցիոն համակարգերը» և «Հայկական գենոմային նախագիծ» դասախոսություններով։

Անոթային հետազոտության կենտրոնի տնօրեն, Սիդնեյի New South Wales համալսարանի անդամ, նախկին NHMRC և պաթոլոգիայի պրոֆեսոր Լևոն Խաչիկյանը խոսեց անոթային ախտաբանության մեջ աճը կարգավորող տրանկրիպցիոն համակարգերի մասին:
Իր դասախոսության ժամանակ պրոֆեսոր Խաչիկյանը պատմեց ԴՆԹ ֆերմենտների մասին, որոնք ապագայում կարող են դառնալ քաղցկեղի բուժման և հետագա չարօրակ գոյացությունների կանխարգելման միջոց:

Իր հերթին պրոֆեսոր Wayne Grody-ն, ով բակալավրի աստիճանը ստացել է ԱՄՆ-ի Johns Hopkins, իսկ մագիստրատուրան և օրդինատուրան UCLA համալսարաններում, խոսեց հայկական գենոմային նախագծի մասին, որի նպատակն է սեկվենավորել հայկական գենոմը` պոպուլացիոն գենետիկան ուսումնասիրելու և անհատականացված (գենոմային) բժշկությունը զարգացնելու համար: Wayne Grody-ն նաև նշեց, որ իր այցելության ընթացքում շրջագայել է ամբողջ Հայաստանով և շատ է հավանել Հայաստանն ու հայկական խոհանոցը:

Հեղինակ` Սոսե Բերբերյան