Մայիսի 11-ին տեղի ունեցավ ֆիզիոլոգիայի ներամբիոնական գիտական խմբակի այս  կիսամյակի վերջին՝ ամփոփիչ հանդիպումը: Խմբակի կոորդինատորը կրճատ ներկայացրեց կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հանդիպմանը հրավիրված էին երկու բժիշկ` մաշկաբան-վեներոլոգներ Զառա Առաքելյանը և Լիլիթ Բադալյանը։ Հանդիպման ընթացքում քննարկեց մաշկի ֆիզիոլոգիային վերաբերող բազում հարցեր՝ շեշտադրված էր հիմնականում մաշկի ճիշտ խնամքը և պահպանումը։ Զեկույցներից մեկը նվիրված էր էստրոգենների ազդեցությանը մաշկի և նրա ածանցյալների վրա, որը ներկայացվեց խմբակի անդամներից Լուսինե Հարությունյանը, այնուհետև տեղի ունեցավ քննարկում թեմայի վերաբերյալ: Հրավիրված բժիշկները ներկայացրեցին զեկույցներ մաշկի կառուցվածքի, ֆունկցիաների, խնամքի և առավել հաճախ հանդիպող հիվանդությունների մասին: Հանդիպումն ավարտվեց շնորհակալագրերի հանձնամբ մասնակիցներին և, իհարկե, հրավիրված զեկուցողներին։