Այսօր` փետրվարի 9ին, կապույտ դահլիճում կայացավ  Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպված և արդեն բարի ավանդույթ դարձած մրցույթկոնֆերանսը:  Ի դեպ այսօր նաև  ստոմատոլոգների  միջազգային օրն է, և ուսանողների համար օրը կրկնակի տոն դարձավ: Կոնֆերանսը անցավ հետաքրքիր, պրոդուկտիվ և իհարկե մնացած ուսանողներին մոտիվացնող  մթնոլորտում:

Մրցույթկոնֆերանսի թեմաներն էին`
1.
Գյուրջինյան Սևան Արթուրի
Թեմա՝ Ինն ու կես ամիս
2.
Եղիազարյան Նահապետ Արթուրի
Թեմա՝ Հիվանդություն, որը գոյություն չունի
3.
Պողոսյան Հենրիկ Գևորգի
Թեմա՝ Ստոմատոլոգիական իմպլանտացիայի ժամանակակից ասպեկտները
4.
Հարությունյան Հարություն Վարդանի
Թեմա՝ Իմպլանտի շուրջ կերատինիզացված լնդի շրջանի ստեղծում
5.
Կարապետյան Սիրանուշ Համլետի
Թեմա՝ Էսթետիկ բժշկություն
6.
Մուրադյան Երանուհի Արթուրի
Թեմա՝ Դիմածնոտային շրջանի զարգացման արատներ
7.
Քեհյան Ֆիլյա Սամվելի
Թեմա՝ Բ.Խ. ուռուցքների հետազոտման արդի եղանակներ
8.
Հարությունյան Շուշանիկ Արամի
Թեմա՝ Реконструкция и пластика челюстнолицевой области после удаления опухолей

Մրցույթի 3 մրցանակային տեղերը զբաղեցրեցին  Երանուհի Մուրադյանը, Ֆիլյա Քեհյանը և Նահապետ Եղիազարյանը:
Միանալով բոլոր հնչած շնորհավորանքներին ՈՒԳԸն ևս շնորհավորում է բոլոր ստոմատոլոգներին: Դուք այն մասնագետներն եք, որոնց հետ կամա, թե ակամա մենք կյանքում գոնե մեկ անցամ առնչվում ենք: Թող Ձեր ձեռքբերումները լինեն անսպառ:

Այստեղ կարող եք գտնել կոնֆերանսի նկարները

Լուսանկարող՝ Իրինա Մուրադյան