Փետրվարի 3-ին ժամը 17։00-ին բժշկական համալսարանում ուղիղ կապ հաստատվեց մեր վրացի գործընկերների հետ։ Արդեն 12 տարի է, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ, Վրաստանում՝ Բակուրիանիում, հավաքվում են ապագա բժիշկներ և կիսվում են իրենց կատարված հետազոտական աշխատանքներով։ Այս տարի մենք հեռավորությունը հաղթահարեցինք հեռուստակամրջի միջոցով, ինչն ամենևին չխանգարեց ձևավորել գիտական մթնոլորտ և ծավալել հետաքրքիր քննարկում մեր համալսարանում: Նշենք նաև, որ թե´ հայ, թե´ օտարերկրացի ուսանողներն ակտիվ մասնակցեցին քննարկմանը և ներկայացրեցին իրենց գիտական աշխատանքները: Գիտության վարչության և ուսանողական գիտական ընկերության ջանքերով կազմակերպված այս միջոցառումը մեկ անգամ ևս նպաստեց գիտությամբ հետաքրքրված մի շարք ուսանողներին իրենց գաղափարներն ու մտքերը փոխանակելուն և անկաշկանդ քննարկում ծավալելուն: Մեր ուսանողները ներկայացրեցին հետևյալ հետազոտությունների արդյունքները

1. ”Alaverdi Copper Smelter Emissions’ Impact on the Environment, Public Health Issues and its Hygienic Evaluation” Yeganyan Gurgen Oganesyan Artem Hambardzumyan Nare Hayrapetyan Liana

2. “Metabolic Syndrome” Harutyunyan Haykuhi

3. “Behind the Black” Salman Riaz

4. “Tackling the Biggest Killer” Joshua Chadwick Jayaraj