Սիդնեյի համալսարանի գիտահետազոտական խումբը մարդու մկաններում՝ մոլեկուլային մակարդակով, հայտնաբերել է մոտ հազար այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են օգտագործվել այնպիսի մի նոր դեղորայքի ստեղծման մեջ, որը կկարողանա  ֆիզիկական վարժությունների արդյունք տալ մարդու օրգանիզմում:

Փորձի համար ընտրվել են ֆիզիկական ակտիվությամբ չզբաղվող չորս առողջ տղամարդիկ, ովքեր տասը րոպե շարունակ կատարել են ինտենսիվ ֆիզիկական վարժություններ: Այնուհետև գիտնականները վերցրել են կմախքային մկաններից բիոպտատ և մաս-սպեկտրոմետրիայի մեթոդով ուսումնասիրել այնտեղ սպիտակուցների ֆոսֆորիլացումը: Արդյունքում պարզվել է, որ կարճատև, ինտենսիվ վարժություններն առաջ են բերում հազարից ավել մոլեկուլային փոփոխություններ:

Դրանցից շատերը գիտնականները նախկինում չէին կապում ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ և իրենց ուշադրությունը կենտրոնացնում էին միայն որոշակի խումբ ռեակցիաների ուղղությամբ:

 _ Ֆիզիկական վարժությունները երբեմն ամենուժեղ և էֆֆեկտիվ թերապիան են  բազմաթիվ հիվանդությունների դեմ, այդ թվում երկրորդ տիպի շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ ու նյարդաբանական խանգարումներ: Ավանդական դեղամիջոցների մեծ մասն ուղղված են առանձին մոլեկուլների վրա: Մենք ապացուցեցինք, որ ցանկացած դեղամիջոց, որի նպատակն է կրկնօրինակել ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքը, պետք է ուղղել մի քանի խումբ մոլեկուլների վրա և հնարավոր է նույնիսկ  մոլեկուլներից եկող մի քանի ազդանշանային ուղիների վրա, որոնք աշխատում են միասին: Մենք կարծում ենք, որ սա ֆիզիկական վարժությունների արդյունքի կրկնօրինակման դեղորայքային մեթոդի գաղտնիքի պատասխանն է,- պատմում է գիտահետազոտական խմբի ղեկավար Դեյվիդ Ջեյմսը:

Սկզբնաղբյուրը

Հեղինակ`Գայանե Անտոնյան

  • Haykuhi Harutyunyan

    Hima sa lav e te vat…. :/

    • Сеник Валерович Матинян

      Պետքա որ վատ լինի :Դ