Հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկացնել,որ սույն թվականի հոկտեմբերի 12-ին ԵՊԲՀ Կարմիր դահլիճում տեղի կունենա ուսանողական գիտական օր`ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Միջոցառման հրավիրված զեկուցողներն են մի շարք  աշխարհահռչակ հայ և այլազգի  գիտնականեր, որոնց մասին տեղեկությունը կտեղադրվի մի փոքր ուշ: Մասնակցել կարող են նաև ուսանողները, ընդ որում զեկույցները պետք է ունենան գիտահետազոտական բնույթ: Հոդվածների ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 15:  Սեղմագրերը տպագրվելու են The New Armenian Medical Journal- ի հատուկ համարում:

Ուսանողական գիտական օր՝ հոդվածների ներկայացման կարգ