Ընդհամենը վեց շաբաթյա մարզումները, միջին հիշողության տեր մարդուն վերածում են հիշողության վարպետների։ Այս հրաշալի հիշողական հմտությունը խթանում ու վերակառուցում է ուղեղի գործունեությունը, որի արդյունքում ուղեղի աշխատանքը նմանվում է այն վարպետների ուղեղներին, որոնք հաղթել են բազում հիշողական մրցույթներում։

-Փաստերն ակնհայտ են, քանի, որ դրանք ցույց են տալիս, թե ինչերի է ընդունակ մարդկային ուղեղը. – ասում է նյարդաբան Գրէյգ Սթարկը, Կալիֆորնիայի համալսարան։ Ուղեղը ունիկալ օրգան է, այն հնարավոր է մարզելու միջոցով կատարելագործել։ Դեռ պարզ չէ թե որքանով կմնան այս նոր մարզումների հետ կապված փոփոխությունները ուղեղի վրա, բայց ընդհանուր առմամբ այս երևունթը տևում է չորս ամիս։

Սկզբնական մատչում, տասնյոթ հիշողության փորձագետներ փորձել են իրենց ունակությունները միջին հիշողություն ունեցող մարդկանց հետ։ Քսան րոպե նայելուց հետո վարպետները հիշել են 70.8 բառ, իսկ միջին հիշողությամբ մարդիկ հիշում էին 39.9 բառ։ Նախորդ մատչերում մի քանի վարպետներ տատանվում էին արդեն օգնութjան հարցում՝ արդյունքը 51 բառ։ Այսպիսի մարզումները կոչվում են <<Լոկուսի>> մեթոդ։ Նման վարպետները ծախսել են վեց շաբաթ, որպեսզի յուրացնեն <<Լոկուսի>> տեխնիկան։ Դա հին Հունա-հռոմեական հռետորների ստրատեգիան է։ Այս տեխնիկայի օգտագործման դեպքում, անձը պատկերացնում է արդեն իսկ մշակված մտապատկերը, ինչպես օրինակ՝ դղյակ, կամ ինչ-որ ծանոթ արահետ, ու դրանք կամայաբար տեղադրում հիշողության կենտրոնում։

Մյուս մասնակիցները ծախսեցին վեց շաբաթյա մարզումներ, կարճ հիշողությունը լավացնելու նպատակով։ Ցուցադրելով պահանջված հնարքները՝ միաժամանակ մտապահելում էին մի շարք վայրեր, որ նրանք տեսնում են, ու թվեր որ հիշում են։ Այս մարզումներից հետո այն մարղիկ, որոնք օգտագործել են <<Լոկուսի>> տեխնիկան ցուցադրեցին նույնքան լավ հիշողություն, որքան փորձագետները։

Հոլանդիայի <<Ռեդրուդ>> համալսարանի բժշկական կենտրոնում հետազոտող, նյարդաբան Մարտին Դրէյսլերը համոզված է, որ <<Լոկուսի>> տեխնիկան գերազանց է աշխատում՝ նա զարմացած չէր տեսնելով այդ երևույթը։ Ըստ նրա շատ հետաքրքիր փոփոխություններ են կատարվում մարզված մարդկանց ուղեղներում։

Մարզումներից առաջ և հետո սովորական մարդիկ ենթարկվեցին գլխուղեղի հետազոտման և հաստատվեց, որ տվյալ պահին ակտիվ կենտրոնները փոխկապակցված են միմյանց հետ: Դրէյսլերը և նրա աշխատակիցները ուսումնասիրեցին հիշողության, մտածողության, տեսողության համար պատասխանատու կենտրոններ և 2485 ժամանակավոր կապեր։ Այս տեխնիկայով մարզվելու արդյունքում շատ ժամանակավոր կապեր վերակառուցվել էին, և շատ կապեր, ուղակի անհետացել։ Արդյունքները ցույց են տալիս, որ մեծամասամբ փոփոխությունները գլխուղեղի կապերում մեծացնում են հիշողության ծավալը։ Բորիս Քոնրադը, Ռեդբուդի համալսարանի հետազոտողներից, հիշողությունների փորձագետ է ով մարզվել է <<Լոկուսի>> մեթոդով։ Տեխնիկան իրապես օգնել է նրան հասնելու լուրջ նվաճումների ֆիզիկայի և ուրիշ համալիր գիտություններում. ասել է նա։

Թարգմանող՝ Դավիթ Մանուկյան

Հղումը