Օրգանիզմում վերքերի ամբողջականությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ցուցաբերել վիրահատական միջամտություն՝ վիրահատության միջոցով հյուսվածքների կարում: Սակայն որոշ հատվածներում կար դնելը բավականին դժվար է:

Հարվարդի համալսարանի հետազոտողները՝ Էլլեն Ռոշի ղեկավարությամբ, մտածել են մի նոր տեխնիկա , որը կարող է փոխարինել ավանդական կարին և հնարավոր  է կիրառել նույնիսկ օրգանիզմի ամենադժվար հասանելի մասերի համար : Այս մոտեցումը, ինչպես կարծում են հետազոտողները, ավելի հեշտ է օգտագործել , քան կար դնելը: Այն ավելի քիչ ինվազիվ և տրավմատիկ է:

Այս մեթոդում օգտագործվում է կաթետեր, 2 բալոններ և կեսաբանորեն քայքայվող պոլիմերային պլաստիր: Բալոնները, որոնք տեղադրվում են անհրաժեշտ մասում երկու կողմերից , ընդլայնվում են և պլաստիրը սեղմում են հյուսվածքին: Հաջորդիվ ազդում են ուլտրամանուշակագույն ճառագայթներով, որոնք սոսնձում են պլաստիրը վնասվածքի տեղում: Այնուհետև հետազոտողները փչում են բալոնը և դուրս բերում օրգանիզմից՝ թողնելով պլաստիրը կարի փոխարեն:
Գիտնականները կարողացել են նոր տեխնիկան փորձարկել կենդանի առնետների վրա: Արդյունքը նվազագույն բորբոքումն էր և բոլոր կենդանիների գոյատևումը: Միակ խնդիրը, որ հանդիպել էր խոզերի բաբախող սրտում, արդեն վերանայված և ուղղված է: Վերջապես այս տեխնիկան օգտագործել են ստամոքսի խոցերի հերմետիզացիայի և խոզերի որովայնային ճողվածքների համար in vivo: Ակնհայտ է, որ ստացված նոր ստրատեգիան կարելի է համարել ունիվերսալ հնարավոր բոլոր վնասվածքներից ձերբազատվելու համար:

Սկզբնաղբյուրը

ՀԵղինակ՝ Մարիամ Մայիլյան

  • Haykuhi Harutyunyan

    Tesnes mer mot erb khasni??