Լոնդոնի համալսարանի հոգեբանության ամբիոնի ( Department of Psychology at Royal Holloway, University of London ) հետազոտական թիմը Անժելիկա Լինգնաուի (Angelika Lingnau) գլխավորությամբ կարողացել է կանխատեսել մասնակիցների շարժումները վերլուծելով նրանց ուղեղի աշխատանքը: Հետազոտությունը, որի մասին տվյալները հրապարակվել են Նյարդաբանության ամսագրում (Journal of Neuroscience), առաջին մարդկային ուսումնասիրություն է, որը դիտարկում է նեյրոնային ազդանշանների ծրագրավորված գործողությունները, որոնք ազատորեն ընտրվում են մասնակցի կողմից և կարող են լինել առաջին քայլը ուղեղ-համակարգչի ինտերֆեյսի զարգացման համար:

Օգտագործելով ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (fMRI) այն պահին, երբ սքաներում գտնվող մասնակիցը պլանավորում  և կատարում է ձեռքի պարզ շարժում` գրանցվում է  ուղեղի ակտիվությունը:Այնուհետև ալգորիթմը ընկալող մեխանիզմի միջոցով հետազոտողները հասկանում են, թե ինչքանով են կարողացել գուշակել մասնակցի շարժումը ուղեղի ակտիվության հիման վրա:

Անժելիկա Լինգնաուի խոսքերով այս հետազոտությունը բացառիկ է, քանի որ մասնակիցը կարող է  ընտրել ցանկացած շարժում և միայն նա գիտի, թե ինչ շարժում է պլանավորվում:Միևնույն ժամանակ հետազոտողները կարողացել են բավականին բարձր հավանականությամբ գուշակել ապագա շարժումը:

Այս արդյունքերը հսկայական ասպարեզ են ստեղծում մտքով կիրառվող սարքավորումների ստեղծման համար:Վերջիններիս միջոցով հաշմանդամը կկարողանա ուղեղի ուղղակի հսկողությամբ կառավարել մարմնի պարալիզված հատվածները:

Սկզբնաղբյուրը

Հեղինակ՝ Աննա Պետրոսյան

Կիսվել
  • Arman Hovhannisyan

    Interesting. Very Interesting