Դեկտեմբերի 19-ին ԵՊԲՀ-ում կայացավ օպերատիվ վիրաբուժության օլիմպիադան: Մասնակցում էին 8 թիմեր` տարբեր կուրսերից և ֆակուլտետներից: Ներկա են գտնվել տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչը և դասախոսները: Ժուրիի անդամներն էին. բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ Մուշեղ Միսակի Միրիջանյանը, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ, վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Աղոյի Ստեփանյանը:

Օլիմպիադան բաղկացած էր հետևյալ փուլերից.

  1. Ներկայացում
  2. Գործիքների ճանաչում
  3. Հանգույցներ
  4. Դեսմուրգիա
  5. Դոնատտի կար
  6. Что?Где?Когда?

Բոլոր թիմերը վեջին 2 շաբաթվա ընթացքում ակտիվ պատրաստվում էին օլիմպիադային, որի արդյունքում ցուցաբերեցին բարձր արդյունքներ: Ըստ Օլիմպիադայի արդյունքների` ընտրվեցին հաղթող թիմեր.

  • <<Белый бинт черная муха>> 3-րդ տեղ (բուժ. ֆակ.-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի ուսանողներ)
  • <<MOСТ>> 2-րդ տեղ (ստոմ. ֆակ. 2-րդ կուրսի ուսանողներ)
  • <<Հայբոլիտ>> 1-ին տեղ ( բուժ. ֆակ. 3-րդ կուրսի ուսանողներ ,անցած տարի գրավել էին 3-րդ տեղը)

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ:

Նկարադարան՝ https://drive.google.com/drive/folders/0B0XWCahbIfMMc1JGOE9MTnVMa0k

Հեղինակ` Օֆելյա Փալանջյան