2016թ. սեպտեմբերի 11-ից 15-ը Սլովակիայի Նիտրա քաղաքում տեղի ունեցավ Embedded and trends in teaching engineering սիմպոզիումը, որտեղ մասնակցեց նաև ՈՒԳԸ ակտիվ անդամ Լուսինե Հովհաննիսյանը և ներկայացրեց գեոմագնիսական փոթորիկներ սիմուլացնող համակարգը ղեկավարող ծրագիրը: Ինչպես գիտեք, ՈւԳԸ գիտահետազոտական նախագծերից մեկը ուղղված է գեոմագնիսական փոթորիկների ազդեցությունը առնետների ուղեղի վրա ուսումնասիրելուն և այն արվում է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հետ համատեղ: Նախագծի վրա 2015թ. մարտից աշխատում է ուգըականների մի ամբողջ թիմ, եւ աշխատանքներն ակտիվ շարունակվում են: