Հետազոտող-ինժեներները գտել են մեթոդ, ըստ որի լեյկոզի բջիջները ոչնչացնում են միմյանց…

Հետազոտողները պայքարում էին քաղցկեղի բուժման մեթոդներ գտնելու համար, դեռևս այն ժամանակներից, երբ մենք նոր էինք սկսել հասկանալ,  թե քաղցկեղն իրականում ինչ է: Վերջնական նպատակը բուժումն է, և շատ բժիշկ-մասնագետներ ու հիվանդներ լսելով բուժման նոր եղանակի մասին` հիացմունքի մեջ են լինելու: Քաղցկեղի բուժման ընթացքը հաճախ ուղեկցվում է կողմնակի այնպիսի սուր էֆեկտներով, որ շատերը նախընտրում են դրա մասին ընդհանրապես մոռանալ: Քաղցկեղի բջիջների աճի դադարեցումը բուժման հիմնական եղանակն է: Բայց խնդիրն այն է, որ դա կվնասի շրջակա առողջ բջիջներին:

Բուժման այն եղանակը, որը կփոխարինի քաղցկեղային բջիջները  առողջ բջիջներով՝ իդեալական կլինի: Չարորակ բջիջների վերակառուցումը հակամարմիններով, որը կազդի մնացած քաղցկեղային  բջիջների վրա՝ նույնպես լավ գաղափար է:

Պատահական հայտնաբերումը

Լաբորանտները աշխատում էին իմուն բջիջների և արյան ֆակտորային թերությունների վրա, երբ նրանք նկատեցին որոշ անսովոր երևույթներ ոսկրածուծի հակամարմինների մոտ: Նրանք սկսեցին փնտրել այն հակամարմինները, որոնք ակտիվացնում էին ոսկրածուծի չհասունացած բջիջների աճը, այսինքն այն հակամարմիններին, որոնք պետք է կարողանային դրդել այդ բջիջների հասունացումը, որ նրանք վերածվեին արյան բջիջների:

Ոսկրածուծի ռեցեպտոր-բջիջներին ակտիվացնող հակամարմինները հաջողությամբ բացահայտելուց հետո՝ հետազոտողները նկատեցին, որ այդ հակամարմինները թողնում էին կողմնակի ազդեցություն այլ բջիջների վրա: Դրանցից որոշները հասունանում էին` դառնալով այնպիսի բջիջներ, որոնք արմատապես տարբերվում էին նրանցից,  ինչ նրանք պետք է դառնային՝ օրինակ նեյրոնի: Այս փաստը դրդեց հետազոտող թիմին մտածել,  որ այս մեթոդի շնորհիվ կարելի է ոսկրածուծի քաղցկեղային բջիջները (լեյկոզի բջիջներ) փոխակերպել ոչ քաղցկեղայինների:

Այսպիսով, համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Լերները, իմունաբանական քիմիայի պրոֆեսոր Լիտա Անենբերգը, մոլեկուլյար և բջջային կենսաբանության ասիստենտ Կյունգմու Յեան և որոշ հետազոտողներ կազմեցին թիմ և որոշեցին վերջերս հայտնաբերված 20 ռեցեպտոր-ակտիվացնող հակամարմինները փորձարկել սուր միելոիդ լեյկոզի բջիջների վրա, որոնք վերցվել էին պացիենտից: Հակամարմիններից մեկը ունեցավ անհավանական ազդեցություն լեյկոզի բջիջների վրավրա

Ամենասուր միելոիդ լեյկոզի բջիջները պարունակում են թրոմբոպոետին գործոնը, որը մրցակցորեն ճնշելով հակամարմնին` ակտիվացնում է ոսկրածուծի բջիջները: Երբ հակամարմինը ազդում է ոսկրածուծի առողջ բջիջների վրա, նրանք վերափոխվում են մեգակարիոցիտների: Իսկ երբ ազդում է միելոիդ լեյկոզի բջիջների վրա, նրանք վերափոխվում են դենդրիտային բջիջների, որոնք օրգանիզմի իմուն համակարգի հիմնական բջիջներից են:

Սա,  իհարկե,  մեծ հաջողություն է այս ասպարեզում, քանի որ հետազոտողները կարողացան քաղցկեղային բջիջները փոխակերպել ոչ քաղցկեղային բջիջների, որոնք օգտակար են իմուն համակարգին: Թիմը ավելի ոգևորվեց, սակայն հակամարմինների ավելի երկար ազդեցության և այլ պայմանների զուգակցման դեպքում դենդրիտային բջիջները նորից էին վերափոխվում: Վերջնական արդյունքը մի բջիջների խումբն էր, որոնք նման էին բնական քիլլեր բջիջներին: Օրգանիզմի ամենաարագ ազդող իմուն պաշտպանական բջիջներից են քիլլեր բջիջները, որոնք ունակ են ոչնչացնելու շատ վտանգավոր ուռուցքային բջիջների:

<<Այդ հակամարմինը պետք է վերափոխեր այդ սուր միելոիդ լեյկոզի բջիջները այլ տեսակի բջիջների,  բայց մենք ուրախ ենք նաև, որ ստացանք քիլլեր բջիջներ>>,-ասաց Լերները իր հարցազրույցի ժամանակ:

Ինքնավերացում

Դրդված քիլլեր բջիջները բնութագրվում էին մի քանի եզակի հատկություններով, որոնք նկատվում էին էլեկտրոնային մանրադիտակի տակ: Բջիջների ելուստները տարածվում էին դեպի մոտակա լեյկոզի բջիջների արտաքին թաղանթ: Լաբորատոր հետազոտությունների ժամանակ քիլլեր բջիջները ՛՛մատնում էին՛՛ իրենց նման բջիջներին շատ մեծ արագությամբ: Արդյունքում քիլլեր բջիջները վերացնում էին շրջակա լեկոզի բջիջների մոտավորապես 15 տոկոսը՝ 24 ժամվա ընթացքում:

Այս հետաքրքիր փաստը չվրիպեց հետազոտողների աչքից.  քիլլեր բջիջները օժտված են իրենց նմաններին վերացնելու հատկությամբ: Նրանք քայքայում էին միայն հարակից լեյկոզի բջիջներին: Մինչդեռ կրծքագեղձի քաղցկեղի մեծ թվով բջիջներ չէին մահանում քիլլեր բջիջների հետ շփումից: Հետազոտող թիմի համար անհասկանալի մնաց, թե ինչու են հատկապես քիլլեր բջիջները այդպես գործում: Հիպոթեզը այն էր, որ արդեն հայտնաբերված հակամարմինը պետք է քաղցկեղային բջիջներին վերափոխեր քիլլեր բջիջների:

Լերները բուժման այս ձևը անվանեց ՛՛եղբայրասպանություն՛՛ և նշեց, որ այն ունի մի շարք առավելություններ: Հակամարմինը կլինիկապես օգտակար կլինի, բայց քիչ քանակությամբ, որը չի առաջացնի մուտացիա, ինչպես նաև քիլլեր բջիջների բարձր սպեցիֆիկությունը կնվազեցնի շրջակա առողջ բջիջներին վնասելու հավանականությունը: Բուժման այս մեթոդը հնարավորություն կտա հասնելու ավելի արդյունավետ էֆեկտների, քան ավանդական բուժման ձևերից,  օրինակ,  քիմիոթերապիան:

Եվ,  վերջապես,  ամեն քաղցկեղային բջիջ ենթակա է փոփոխությունների, ու հաջող բուժման մեթոդը ոչ միայն կնվազեցնի քաղցկեղային բջիջների քանակը, այլ ամբողջությամբ կվերացնի այն:

՛՛Սա լրիվ նոր մոտեցում է քաղցկեղի բուժման ասպարեզում, և մենք կաշխատենք փորձարկել այն մարդու վրա, ինչքան հնարավոր է շուտ: Մենք քննարկում ենք նաև այս հարցը դեղագործական կազմակերպությունների հետ, ուղղելով դեպի մարդկանց, բայց միայն նախակլինիկական թունաբանական հետազոտություններից հետո՛՛,- ասում է Լերները:

Հեղինակ՝ Սյուզաննա Սիմոնյան

Սկզբնաղբյուր՝  http://www.medicaldaily.com/cancer-treatment-breakthrough-researchers-engineer-way-make-leukemia-cells-kill-each-358212?utm_term=Health%20&%20Wellness&utm_content=bufferf4667&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer