Նոր բուժումը մկների մոտ կանգնեցնում է կպչուն-սևեռուն խանգարումը րոպեների ընթացքում

Գիտնականները մշակել են նոր արագ ազդող բուժում, որը կանգնեցնում է կպչուն-սևեռուն վարքը րոպեների ընթացքում: Սա մեծ առաջխաղացում է այն դեղանյութերի հետ համեմատած, որոնք ազդում էին միայն շաբաթների կամ ամիսների ընթացքում։
muk Փորձերը կատարվել են դեռևս միայն մկների վրա, բայց գիտնականները կարծում են, որ նույն մոտեցումը կարող է աշխատել նաև մարդկանց շրջանում, և դա նշանակում է, որ մենք ավելի մոտ ենք նշված խանգարման արդյունավետ և ակնթարթորեն բուժմանը։

ocdԱՄՆ մեծահասակ բնակչության շուրջ 1%occcd-ը ունի նշված խանգարումը, իսկ նրանց մոտ կեսի մոտ այն որակվում է որպես սուր, հետևաբար արագ և արդյունավետ բուժումը շատ ողջունելի կլինանդությունը արտահայտվում է կպչուն, սևեռուն, կրկնվող մտքերով, դրանց պատճառով ստիպված կատարվող գործողություններվ, որոնք խանգարում են անհատի նորմալ առօրյա կյանքին։

Ուսումնասիրելու համար, թե ինչը կարող է պատասխանատու լինել մկան մոտ կպչուն-սևեռուն տիպի վարքի ձևավորմանը, Հյուսիսային Կարոլինայի Դյուքի համալսարանի գիտնականները կենտրոնացել են mGluR5 կոչվող նեյրոռեցեպտորի վրա, որը մի սպիտակուց է, որ օգնում է կարգավորել գլխուղեղի պատասխանը արտաքին ազդակների նկատմամբ։ Երբ mGluR5-ը արգելակվում է՝ ՕԿԽ-անման (OCD- obsessive-compulsive disorder) վարքը փորձարկվող մկան մոտ շատ արագ վերանում է։

«Հակառակ ախտանշանները իրենց սպասեցնել չտվեցին. մոտ 1 րոպե ժամանակահատվածում»,- ասում էր գլխավոր հետազոտող Նիկոլ Կալակոսը։ Անտիդեպրեսանտները, որոնք օգտագործվում էին նույն խնդիրների վերացման համար, ինչպես մարդու, այնպես էլ մկան մոտ որոշակի ազդեցություն են թողնում  միայն շաբաթներ անց։

nkaaarmGluR5-ի դերի բացահայտումը հիմնված է կրկին Դյուքի համալսարանում 2007-ին կատարված նախորդ հետազոտությունների վրա։ Գիտնականները հայտնաբերել էին, որ Sapap3 կոչվող սպիտակուցը կոդավորող գենի ջնջումը (այն օգնում է ուղեղի բջիջներին հաղորդակցվել) հերիք էր, որ մկան մոտ առաջանային ՕԿԽ-ի նշաններ՝ չափից շատ գրումինգ (լվացվել) և տագնապի արտահայտում։

Հիմա՝ 9 տարի անց, գիտնականները գտել են այդ էֆեկտը հակադարձելու ուղին։
Sapap3-ը օգնում է կազմակերպել նեյրոնների միջև հաղորդակցությունները, և առանց դրա mGluR5-ը ճիշտ չի կարգավորվում։ Գիտնականները նաև փորձել են առանձնացնել փորձերը, երբ հասարակ լաբորատորային մկան մոտ խթանվել է mGluR5-ի արտադրումը, և իհարկե սկսվել է նույն տագնապային վարքը։

Մշտապես միացված mGluR5 ռեցեպտրով՝ ի շնորհիվ ֆունկցիոնալ Sarap3 սպիտակուցի բացակայության, որոշ նեյտրոններ սկսում են աշխատել լրացուցիչ՝ կրկնվող գործողություններին, ինչպիսին լվացվելն է, «կանաչ լույս» տալու համար։

Մյուս քայլն է տեսնել՝ արդյո՞ք mGluR5-արգելակող բուժումը աշխատում է մարդկանց շրջանում։ Իսկ լավ նորությունն այն է, որ նման դեղանյութեր նախկինում կիրառվել են Պարկինսոնիզմի բուժմանն ուղղված կլինիկական փորձերում: Դա նշանակում է, որ առաջին քայլերն արդեն արված են։ Դեռևս շատ աշխատանք է անհրաժեշտ կատարել, հասկանալու, թե մարդու մոտ որ կոմպուլսիվ հիվանդություններն են կապված mGluR5-ի հետ։

Մինչ բազմաթիվ հոգեթերապիաներ և բուժումներ են հասանելի այս խանգարումը վերահսկելու համար, դեռևս ոչ մի տեղ այսքան մոտ չեն եղել անցավ ու արագ բուժմանը, ինչքան այս նոր մոտեցումը կարող է լինել։ Անհամբեր սպասենք, թե ինչ արդյունք կտա այս հետազոտությունը։

Բացահայտումները տպագրված են Biological Psychiatry-ում։

Սկզբնաղբյուր՝ http://www.sciencealert.com/new-treatment-stops-ocd-in-mice-in-minutes

Կիսվել