IDeA հիմնադրամը հրավիրում է գիտնականներին, որպես կամավոր միանալու Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST – Fund for Armenian Science and Technology) ձևավորման աշխատանքներին:

FAST-ի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցից։

Այս մասշտաբային նախաձեռնությունը միտված է Հայաստանի գիտատեխնիկական ներուժի բացահայտմանն ու ամբողջական օգտագործմանը: Ներկայում նախաձեռնությունը մշակման փուլում է և մենք հրավիրում ենք ձեզ միանալ այս գործընթացին: Դուք հնարավորություն ունեք ձեր գիտելիքն ու փորձը օգտագործել՝ ներդնելով Ձեր ջանքերը FAST-ի կայացման գործում։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց հետաքրքրությունը հիմնավորող երկտող և CV ուղարկել t.gevorgyan@idea.am : Դիմումները ընդունման վերջնաժամկետն է հունվարի 15։

Պաշտոնական կայք` http://armacad.info/kamavorakan-ashkhatank-idea-himnadramum-2017