1) Բժիշկները եւ սննդաբանները տարիներ շարունակ պնդում են, որ հավի մաշկը վնասակար է ձեզ համար:
2) Այժմ ստացվում է, որ այն չի կարող լինել այնքան վնասակար, որքան եզրակացնում էինք:
3) Հավի մաշկի ճարպի մեծ մասը առանց հավելումների է:
4) Դա շատ օգտակար յուղ է, որը կապված է խոլեստերինի եւ արյան ճնշման հետ:
5) Հավի մաշկը շատ համեղ է, որը նրա առավելություններից մեկն է:
Տարիներ շարունակ սրտաբանները եւ սննդաբանները պնդում են, որ հավի մսի եւ հավի այլ ճարպային մասերը oգտակար չեն եւ մինչ մանրացրած հավի միսը ջեռոցում մտնելը, պարտադիր է մաշկից ազատել այն: Այժմ գալիս է իմացում, որ հավի մաշկը ձեզ համար վնասակար չէ, ինչպես մի ժամանակ մտածում էինք: Ինչու՞: Բանը նրանում է, որ ճարպի մեծ մասը, առողջ, առանց հավելումների տեսակ է, որը օգտակար է ձեր սրտին: Հաջորդ անգամ, հավ պատրաստելիս, լավ է հավի մաշկի մի կտոր թողնել:
Համաձայն Հարվարդի համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի գիտնականների, հավը կարող է շատ խնդիրներ լուծել խոլեստերինի եւ արյան ճնշման հետ կապված: Բացի այդ թողնելով հավի մսի մաշկը պահպանվում է հավի մսի խոնավությունը եւ ավելի բուրավետ է ստացվում: Այնպես, որ ձեզ հարկավոր կլինի ավելի քիչ համեմունքներ օգտագործել, եւ դուք ստիպված չեք լինի ունենալ դրա կարիքը: Բայց պետք է հիշել, որհավի միս պետք է օգտագործել չափի մեջ:
Հավի մաշկը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-6s քան այլ մսամթերք, ինչը կարող է մեծացնել ձեր օրգանիզմի բորբոքային պրոցեսները:
Post Scriptum. Հավի միսը մաշկի հետ օգտակար է ուտել ամիսը մեկ անգամ` պարբերաբար:

Թարգմանող՝ Դավիթ Մանուկյան

Աղբյուրը