Ձեր հասակը կարող է կապված լինել ձեզ մոտ թրոմբների առաջացման ռիսկի հետ։ Շվեդիայում կատարված նոր հետազոտության արդյունքում պարզվել է , որ ավելի բարձրահասակ տղամարդկանց և կանանց մոտ ավելի հավանական է երակներում թրոմբների ձևավորվելը, քան ավելի ցածրահասակների մոտ։

Ըստ այս հետազոտության, եթե համեմատենք ավելի բարձրահասակ տղամարդուն (190 սմ) ցածրահասակի (160սմ) հետ, ապա ցածրահասակի մոտ 65%-ով ավելի քիչ հավանական է թրոմբերի առաջացումը։ Իսկ 185սմ և 155սմ հասակ ունեցող կանանց համեմատության դեպքում, ավելի ցածրահասակի մոտ 69%-ով ավելի քիչ է երակներում թրոմբների ձևավորման ռիսկը։

Ըստ Սրտի ամերիկյան ասոցիացիացիայի՝ երակային թրոմբոէմբոլիզմը թրոմբների առաջացումն է մարդու երակներում։ Դրա տեսակներից է՝ խորը երակայի թրոմբոզը (ԽԵԹ), որը հաճախ առաջանում է մարդու ոտքերի երակներում։ Եթե թրոմբը անոթի պատից պոկվի, այն կարող է արյան հոսքով հասնել մինչև թոքեր և այնտեղ խցանել՝ առաջացնելով երկրորդ տիպի երակային թրոմբ՝ թոքային էմբոլիզմ, որը կարող է լինել մահացու։

Ամեն տարի երակային թրոմբոէմբոլիզմը ախտահարում է շուրջ 600,000 ամերիկացու։ Այն թվով երրորդ ամենատարածված արյան անոթների խնդիրն է, սրտամկանի ինֆակտից և գլխուղեղային կաթվածից հետո։

Սեպտեմբերի 5-ին Circulation: Cardiovascular Genetics ամսագրում տպագրված նոր հետազոտությունում, հետազոտողների մի խումբ ուսումնասիրել է 2.5 մլն մեծահասակ շվեդ քույր-եղբայրների տվյալները, որոնք հետազոտության սկսման  ժամանակ չեն ունեցել երակային թրոմբներ։ Եվ օգտագործելով Շվեդիայի հիվանդանոցների տվյալների բազան կապված հիվանդների ախտորոշումների հետ՝ հետազոտողները տեղեկացել են թե ում մոտ են առաջացել թրոմբներ 30-40 տարվա ընթացքում։

Հետազոտությունում ներառելով ազգակցական կապ ունեցող մարդկանց՝ հետազոտողները կարողացել են մի կողմ դնել գենետիկական գործոնները, որոնք կարող էին թրոմբների ձևավորման ռիսկը մեծացնել։ Նրանք հայտնաբերել են, որ միևնույն սեռին պատկանող ազգակցականների մոտ թրոմբի առաջանալու ռիսկը նշանակալիորեն ցածր է 5սմ-ով ցածրահասակի մոտ։

Այս հետազոտությունը քննարկման չի դնում այն հարցը, թե ինչպես է հասակը կապված երակներում թրոմբերի ձևավորման ռիսկի հետ, բայց շվեդ պրոֆեսորը նշել է իր տեսակետները։

<<Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ավելի բարձրահասակների ոտքերի երակները ավելի երկար են, և հետևաբար ունեն ավելի մեծ մակերևույթի մակերես, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ>>- ասել է առաջատար ուսումնասիրությունների հեղինակ դոկտոր Բենգ Ցյոլերը, Շվեդիայի Լունդի համալսարանի ներքին բժշկության պրոֆեսոր։

<< Ձգողականության ուժը նույնպես կարող է դեր խաղալ այս կապի մեջ․ ավելի բարձրահասակների մոտ ոտքի երակներում ձգողական ճնշումը ավելի մեծ է և այն կարող է մեծացնել արյան հոսքի դանդաղման, և կամ ժամանակավորապես կանգման ռիսկը>>-ավելացրել է Ցյոլերը։

Հետազոտողները նշել են, որ հետազոտությունը ունի որոշ սահմանափակումներ, օրինակ՝ նրանք հաշվի չեն առել ապրելաոճի գործոնները՝ ծխելը, սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, որոնք կարող են մեծացնել երակային թրոմբոէմբոլիզմի ռիսկը։ Եվ նաև հետազոտությունը իրականացվել է շվեդ մեծահասակների շրջանում և արդյունքները կարող են չհապատասխանել այլ ազգերին։

Ցյոլերը նշել է, որ մարդիկ չնայած որ չեն կարող իրենց հասակը փոփոխել, այնուամենայնիվ բժիշկները պետք է հաշվի առնեն հասակի գործոնը, երբ ցանկանում են դիտարկել երակային թրոմբների առաջացման ռիսկը։

Հեղինակ՝ Սառա Գ․Միլլեր

Թարգմանող՝ Տաթևիկ Կարախանյան

Աղբյուրը