Մինչդեռ իմուն բջիջներից նեյտրոֆիլները հայտնի են օրգանիզմում տարատեսակ միկրոբների ոչնչացման ասպարեզում, մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ նրանք կարող են գործել նաև որպես ,,բժիշկներ՚՚: Ուսումնասիրելով առնետներին, պարզվել է, որ որոշ նեյտրոֆիլներ, միկրոբների ոչնչացմամբ զբաղվելու փոխարեն, կարող են օգնել արյունատար անոթների պատռվածքի արդյունքում առաջացած ներգանգային արյունահոսության բուժման հարցում: Ուղեղի պաշտպանության մեջ, այս դեպքում, հետազոտողներն առանձնացրել են 2 նեյտրոֆիլ- կապակցված սպիտակուցներ:
Ներգանգային հեմոռագիան համարվում է վտանգավոր, հաճախ մահացու ինսուլտի ձև, որի համար առայժմ չկա էֆեկտիվ դեղորայքային բուժում,- նշում էր բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Յարոսլավ Արոնովսկին Nature Communications ամսագրում,- մեր արդյունքները առաջին հուսալի քայլն է ինսուլտի այս կործանարար ձևի բուժման ճանապարհին:
Բոլոր ինսուլտների 10-15%-ը կազմող ներգանգային հեմոռագիան առաջանում է, երբ արյունատար անոթը պատռվում է և արյունն անցնում է ուղեղային հյուսվածք, հաճախ հանգեցնելով մահվան կամ երկարաժամկետ անգործունեության: Խրոնիկական բարձր ճնշումը համարվում է ինսուլտի այս ձևի առաջացման գլխավոր ռիսկի գործոն: Վնասման սկզբնական փուլ ն առաջանում է բարձր ճնշման պայմաններում արյան անցումից ուղեղային հյուսվածք: Հետագա վնասումը կարող է կապված լինել արյան տոքսիկ նյութերի կուտակման, իմուն բջիջների ներթափանցման և այտուցի հետ:
Տասնյակ հետազոտություններ ցույց են տալիս, որ նեյտրոֆիլները ամենահին իմուն բջիջներից են, որոնք մասնակցում են արյունահոսության դեմ պատասխանին, և որ նրանք կարող են ինչպես վնաս հասցնել, այնպես էլ բուժել: Այս հետազոտության ժամանակ պարզվեց, որ ինտերլեյկին 27ը՝ սպիտակուց, որը կարգավորում է իմուն բջիջների ակտիվությունը , կարող է փոփոխել նեյտրոֆիլների վնասող ազդեցությունը ուղեղի վրա, նպաստելով առողջացմանը:
Արյունահոսությունից հետո իլ-27ի ներարկումը օգնել է առնետներին առողջանալ: Մի քանի օր անց բուժում ստացած մկները ցուցաբերել են բարձր շարժողականություն, այնինչ իլ-27ի ակտիվությունն արգելակող հակամարմնի ներարկումը դանդաղեցրել է վերականգնումը :Իլ-27 ստացած մկների մոտ դիտվել է վնասման ցածր մակարդակ: Նրանց մոտ այտուցը եղել է քիչ արտահայտված, իսկ երկաթի և հեմոգլոբինի քանակությունը խիստ ցածր է եղել, որոնք երկուսն էլ մեծ քանակներով համարվում են տոքսիկ:
Նեյտրոֆիլներն առաջանում են ոսկրածուծում, և պարունակում են քիմիական նյութերով լի գրանուլներ: Երբ օրգանիզմ ներթափանցում է բակտերիա և/կամ տրավմաների դեպքում, նեյտրոֆիլները շտապում են վնասման գոտի և գրանուլներից ձերբազատում են միկրոբները ոչնչացնող քիմիական նյութեր: Դա տեղի է ունենում հեմոռագիկ ինսուլտից մի քանի րոպե անց:
Ըստ այս հետազոտությունների փորձարկողները ենթադրեցին, որ հեմոռագիկ ինսուլտից հետո ուղեղն արտադրում է մեծ քանակությամբ իլ-27, որը հանգեցնում է նեյտրոֆիլների երկրորդ հոսքին՝ իրենց բուժիչ նյութերով լի գրանուլներով հանդերձ: Մկների ուղեղում և արյան մեջ արյունահոսությունից մեկ ժամ անց իլ-27ի մակարդակը եղել է բարձր, և հասել գագաթնակետին 24 ժամ անց: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի միկրոգլիա կոչվող բջիջները արյան կարմիր բջիջների առկայության պայմաններում արտադրում են իլ-27:
Իլ-27ի առաջացումից հետո , դիտարկվել է վերջիններիս շարժ դեպի ոսկրածուծ, և նորաստեղծ նեյտրոֆիլների բնույթի փոփոխում: Երբ հետազոտողները ոսկրածուծից առանձնացրեցին նորաստեղծ նեյտրոֆիլներին և մշակեցին իլ-27ով, նկատվեցին վերականգման հետ կապված գեների ակտիվության բարձրացում, մասնավորապես լակտոֆերինի քանակի շատացում, ինչպես նաև ոչնչացման հետ կապված գեների ակտիվության իջեցում: Հակառակ դրան իլ-27 նեյտրալիզացնող հակամարմնով բուժումը, մկների մոտ հանգեցրել է լակտոֆերինի գենի ակտիվության իջեցման:
-Մեր արդյունքները ցույց են տալիս, որ իլ-27ը կապում է ուղեղը ոսկրերի հետ,-ասում էր բժիշկ Արոնովսկին,- մենք կարող ենք սա օգտագործել որպես հեմոռագիկ ինսուլտի բուժման հնարավոր տարբերակ:
Եվ վերջապես, հետազոտողները ցույց տվեցին, որ երկաթ կապող սպիտակուց լակտոֆերինը կարող է պաշտպանել ուղեղը ներգանգային հեմոռագիկ ինսուլտից: Այսպես, մի խումբ մկների և առնետների ներարկել են լակտոֆերին հեմոռագիայից 30 րոպե անց, ըստ որի վերականգնումը եղել է ավելի արագ, ի համեմատ պլացեբո ստացած խմբի: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նույնիսկ 24 ժամ անց լակտոֆերինի ներարկումը նույնպես եղել է էֆեկտիվ:
Բժիշկ Արոնովսկիյի թիմը նախաձեռնում են լակտոֆերինով բուժման հաջորդ քայլերը, փորձարկելով այն մարդկանց մոտ:

Աղբյուրը՝
Թարգմանող՝ Մարիա Ստեփանյան