Հաճախ միայն Ձեր լեզվի արտաքինը քո բժշկին կարող է հուշել, թե ինչ է կատարվում Ձեր օրգանիզմում: Ըստ լեզվի գույնի, խոնավության, չորության, փառի առկայության, գույնի երբեմն կարելի է  ախտորոշել տարբեր օրգան համակարգերի հիվանդություններ:

Ամենահաճախ հանդիպող ”լեզվային” տիպերը և նրանց ախտորոշումները

Սև լեզու

phototake_photo_of_black_hairy_tongue

Բնականոն պայմաններում մեր լեզուն ունի բնական, բաց վարդագույն երանգ: Երբ լեզվի երանգը մգանում է, դա խոսում է մեր օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին:

Սև, մազոտ լեզուն լեզվի գերաճած թելանման պտկիկների եղջերացումն է, որն ընդունում է սև կամ շագանակագույն տեսք:  Նման լեզվի առաջացմանը նպաստում են 3 հիմնական գործոններ`

Սնուցողական – կոնստիտուցիոնալ դեֆեկտի հետևանք է, որն անդրադառնում է լեզվի նյութափոխանակության վրա

2. Ֆիզ-քիմիական – բերանային հեղուկի թթվայնության / pH-ի /  խախտման հետևանք է` սննդի , դեղորայքի պատճառով

3.Միկրոբային– Պտկիկների գույնը պայմանավորված է  բակտերիալ ծագման պիգմենտի ազդեցությամբ:
Հանդիպում է 2 տեսակ` իսկական և կեղծ:  Կեղծը  բերանի վատ հիգիենայի արդյունք է և լուրջ առողջական խնդիրների դրսևորում չէ:
Սև, մազոտ լեզու կարող է առաջանալ ծխախոտի , դեղամիջոցների օգտագործումից , ինչպես նաև բերանի վատ հիգիենայից:

Գունատ լեզու

gunat-lezu

Գունատ լեզվի առկայությունը ավելի վտանգավոր է, քան սև  լեզվինը:  Գունատ լեզուն հիմնականում բնորոշում է բակտերաների առկայությամբ, որոնք տեղակայվում են լեզվի պտկիկների մակերեսին: Սակայն գունատ լեզվի առկայությունը  երբեմն կարող է կանխորոշել անեմիա, ինչպես նաև հիպովիտամինոզ` անորեքսիա:  Բացի գունատությունը, անեմիայի ժամանակ լեզուն ստանում է  բորբոքված, այտուցված և ուռճեցված  տեսք:

Բծավոր լեզու

bcavor-lezu

Հաճախ տաք ըմպելիքից հետո մեր լեզվի վրա կարող ենք հայտնաբերել բծեր: Լեզվի փոքր այրվածքները, ինչպես մարմնի մնացած մասերի այրվածքները, ապաքինվում են առանց մեր միջամտության:
Մարդկանց գերակշիռ մեծամասնության մոտ զարգանում են բերանային խոցեր, որոնք առավել հայտնի են աֆթոզ ստոմատիտներ անվանումով: Նման բորբոքումներ կարող են ի հայտ գալ  նաև թշերի և շուրթերի շրջանում: Դրանք հիմնականում կլոր են կամ օվալաձև, կենտրոնը սպիտակ է կամ դեղին` կարմիր եզրերով: Աֆթոզ ստոմատիտների ի հայտ գալու մեխանիզմը դեռևս հստակ բացատրված չէ : Սակայն դրանք կարող են ի հայտ գալ բերանային վիրահատական տրավմաներից և երկարատև ստրեսից հետո:Բերանային խոցերը բժշկին կարող են հուշել խոռոչային օրգանների ախտահարման մասին և Քրոնի հիվանդության մասին:

Լեյկոպլակիա

leukoplakia-images

Ուղեկցվում է լեզվի վրա խորը ծալքերի առաջացումով: Լորձաթաղանթը ստանում է կարմրավուն գունավորում, հայտնվում են սև և սպիտակ բծեր: Ցածր իմուն համակարգ ունեցող մարդիկ ավելի են հակված լեյկոպլակիայի: Առաջացմանը կարող են նպաստել նաև ծխախոտը և պրոթեզները: Լեզվի արտաքին նման դրսևորումը հիմնականում վնասակար չէ, սակայն երբեմն այն կարող է լինել քաղցկեղային նախանշան:

Բերանային փառ

beranayin-par

Կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում: Հիմնականում ինֆեկցիայի արդյունք է, չի համարվում լուրջ խնդիր և հեշտությամբ բուժվում է:
Սակայն, եթե ինֆեկցիան ներթափանցում է մարսողական ուղու այլ օրգաններ`կերակրափող,  ստամոքս, ընթացքը ավելի ծանր է:
”Աշխարհագրական” լեզու

ashxarhagrakan

Առաջանում են գորշ, հետո կարմրավուն, միմյանցից սահմանազատված դեղնա-գորշավուն  եզրերով, հաստացած թելանման պտկիկներ: Հիմքում ընկած է  իներվացիայի սնուցման խանգարումները, որոնք բերում են թելանման պտկիկների օջախային դեսկվամացիայի: Պատճառներն են`

-Մարսողական համակարգի խանգարումներ

-Ճիճվային  ինվազիա

-Հղիության տոկսիկոզներ

-Դիաթեզներ

-Կոլագենոզներ

-Ատամների ծկթում

-Կոնստիտուցիոնալ նևրոպաթիկ հիվանդություններ

-վիրուսային և այլն

Ինչպես նաև կան վարկածներ, որ աշխարհագրական լեզուն ունի  ժառանգական բնույթ:
Հեղինակ` Վեներա Քեհյան
Աղբյուր` http://www.medicaldaily.com/tongue-tied-what-your-tongues-appearance-can-tell-you-about-your-health-287578?utm_content=buffer2e1f3&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer