Նոբելյան օրեր Երևանում աննախադեպ միջոցաումից դեռ շատ չանցած Երևանը և հատկապես ԵՊԲՀ-ը կրկին հյուրընկալ է բազմաթիվ մեծանուն գիտնականների:

img_20160925_194518Սեպտեմբերի 22-ին ԵՊԲՀ կարմիր դահլիճի պատվավոր հյուրն էր հայտնի պրոֆերսոր, ԱՄՆ-ի Զեներեի գիտահետազոտական կենտրոնի (ZENEREI research center) տնoրեն, առաջատար գիտնական Ալան Կալուևը: Նա նեյրոսայենս և կենսաբանական հոգեբուժության բնագավառում ավելի քան 15 աշխատությունների և 12 գրքերի հեղինակ է, ում H-ինդեքսը 47 է` ավելի քան 6000 ցիտումներով: Եվ այսօր նա մեր հյուրն էր: Զեկուցման հիմնական թեման զեբրաֆիշ մոդելի կիրառումն էր ուղեղային խանգարումների և ԿՆՀ նոր դեղամիջոցների բացահայտման ոլորտում: Սկզբում strainsներկայացվեց մոդելի ստեղծման պատմությունը, և թե ինչպես շատ կարճ ժամանակում այն դարձավ շատ գիտնականների հետազոտության անբաժան մասը: Խոսվեց նաև դրա առավելությունների և թերությունների մասին: Իսկ զեկուցման վերջում Կալուևը ներկայացրեց, թե ինչպես կարելի է անգամ 160$-ով ստեղծել անհրաժեշտ հարմարությունները զեբրաֆիշ մոդելավորման համար: Զեկուցումից հետո տրվեցին բազմաթիվ հարցեր թե’ ուսանողների, և թե’ ԵՊԲՀ դասախոսական կազմի կողմից, հնչեցին տարբեր կարծիքներ: Մեծագույն պատիվ էր մեր համալսարանի պատերի ներքո հյուրընկալել նմանատիպ մեծանուն գիտնականի և լսել իր հիմնադրած ուղղության մասին հենց իր իսկ մեկնաբանությամբ:

fb_img_1474818201119

Այսքանով, սակայն,  գիտական շաբաթը չեզրափակվեց: Հաջորդ օրը` սեպտեմբերի
23-ին ԵՊԲՀ ռեկտորատի դահլիճում ՈՒԳԸ նախաձեռնությամ տեղի ունեցավ հայտնի հայ գիտնական Ալան Սաղաթելյանի դասախոսությունը վերջին տարիներին կենսաբանության նոր մեթոդների օգտագործմամբ բացահայտված ինսուլինայի ռեզիստականության պաթոգենետիկ մեխանիզմների և լիպիդային սպեկտրի սպեցիֆիկ փոփոխությունների մասին։ Ներկա էին ինչպես համալսարանի գիտական մասի ներկայացուցիչներ, այնպես էլ ասպիրանտներ և ուսանողներ։ Սաղաթելյանն իր որոլրտի առաջատարներից է. ունի ավելի քան 37 H-ինդեքս: Պարզ դարձավ, որ հնարավոր է ապագայում տարբերի սպեցիֆիկ լիպիդների մարդուն ներարկման շնորհիվ կանխվեն շաքարային դիաբետ 2-րտ տիպի առաջացման դեպքերը։ Կազմակերպված կլոր սեղանի շուրջ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կ.․Բ.․ Ենկոյանը ևս մեկ անգամ փաստեց թեմայի և բացահայտման կարևորությունը, ինպես նաև մշակվեցին հետագա համագործակցույան տարբերակներ: Այս հանդիպումը հնարավոր դարձավ Panarmenian scientific forum-ի շրջանակներում նրա Հայաստանում ներկա գտնվելու շնորհիվ, որի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ մեր հաջորդ հոդվածում:

fb_img_1474818188675
Իսկ եթե դուք դեռ կարիք եք զգում նոր գիտական ոգեշմչման ու գիտելիքների, ապա վաղը 14:45 ԵՊԲՀ կապույտ դահլիճում զեկուցումերով հանդես կգան հայտնի գիտնականներ Լևոն Խաչիկյանն ու Վեյն Գռոդին: Սիրով սպասում ենք Ձեզ հիանալի գիտական մթնոլորտում: