Նոր հետազոտությունն ապացուցում է,որ Պարկինսոնի հիվանդության հայտնի դեղամիջոցը ունի հակաքաղցկեղային էֆեկտ մկների և մարդկանց ենթաստամոքսային գեղձի բջիջների վրա։Ուսումնասիրությունն առաջարկում է կարբիդոպան,որը Սննդի և դեղամիջոցների ադմինիստրացիայի կողմից ընդունված և Պարկինսոնի հիվանդության բուժման համար լայնորեն կիրառվող դեղորայք է,ունի նշանակալի հակաքաղցկեղային ունակություն։
Կարբիդոպան սովորաբար օգտագործվում է լևիդոպայի հետ` բուժելու Պարկինսոնի հիվանդությունը։ Հետազոտությունները ցույց են տվել,որ Պարկինսոնյան հիվանդություն ունեցողները հակված են ավելի քիչ հավանականությամբ ուռուցք ունենալու։Հին հետազոտություններում գիտնականները ուսումնասիրում էին՝ արդյոք լևիդոպան էր հաղորդում հակաուռուցքային էֆեկտը,բայց նրանք ոչ մի նշանակալից արդյունք չգտան։
Այժմ Տեխասի Տեխնոլոգիական Համալսարանի Առողջության Գիտությունների Կենտրոնից(TTUHSC) բժիշկ Յանգզոմ Բութիայի գլխավորած թիմը ենթադրում է,որ կարբիդոպան միայնակ կարող է ունենալ հակաքաղցկեղային ունակություններ։
Մեկնաբանելով հետազոտության մոտիվացիան՝ բժիշկ Բութիան ասում է.《Հետաքրքիր է,որ անցյալում ոչ ոք չի կասկածել,որ այս երևույթի մեջ գլխավոր դեր կարբիդոպան է խաղում։Կարբիդոպան երբեք իրենով չի օգտագործվել որպես դեղորայք որևէ հիվանդության ժամանակ,բայց մենք հավատում ենք,որ Պարկինսոնի հիվանդություն ունեցողների մոտ քաղցկեղի հազվադեպ առաջացումը կարբիդոպայի շնորհիվ է》։
Այս ուսմունքի առաջին հեղինակը TTUHSC-ի բջջային կենսաբանության և բիոքիմիայի ամբիոնից Ջիրո Օգուրան էր,և իր հայտնաբերածները հրապարակվել էին Բիոքիմիական ամսագրում։

ԿԱՐԲԻԴՈՊԱՆ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ Է ՄԿՆԵՐԻ ՄՈՏ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ԱՃԸ

Բժիշկ Բութիան և թիմը որոշեցին կենտրոնանալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վրա,քանի որ դա ունի գոյատևման ամենափոքր տոկոսը,և այս ուռուցքի բուժման ձևերը սակավ են։Հետազոտողները փորձեցին կարբիդոպայի էֆեկտը և՛ մարդու ,և՛ մկան ենթաստամոքսային գեղձի ուռուցքների համար։
Մկները չորս շաբաթական էին։Թիմը նրանց բաժանեց երկու խմբի՝ բուժական և կառավարվող խմբեր։Բուժական խմբի յուրաքանչյուր մկանը տրվեց 1մգ կարբիդոպա ամեն օր,որը համարժեք է մարդու չափաբաժնին (1 օրում 400 մգից պակաս)։Այս չափաբաժինը ապահով է մարդկանց համար,չնայած խորհուրդ տրվող չափաբաժինը 1 օրում 20 մգ է։
Մարդու բջիջների աճեցման համար հետազոտողներն օգտագործեցին երկու մարդու ենթաստամոքսային գեղձի բջջային գծեր՝ձևավորելու գաղութի ստեղծման փորձաքննություն։
Բջիջների կուլտուրաներում կարբիդոպան զգալիորեն նվազեցրել է գաղութների թիվը երկու բջջային գծերում։Քսենոգրաֆիայի ուսումնասիրությունները մկան մոտ հաստատեցին,որ կարբիդոպան զգալիորեն նվազեցնում է ուռուցքների քանակը բուժական խմբի մոտ։Նաև այս խմբում ուռուցքների քաշը նվազել է։

ԿԱՐԲԻԴՈՊԱՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՍՊԻՏԱԿՈՒՑԸ

Հետազոտողները նաև ուշադրություն դարձրին արիլ հիդրոկարբոն ընկալիչ (AhR) կոչվող սպիտակուցի ազդեցությանը,որ ցուցադրվում էր նախորդհետազոտություններում որպես տարբեր ուռուցքներում ուռուցքակիր բջիջների կազմավորման բանալու դեր կատարող,ներառյալ կրծքային,աղիքային և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները։Այս սպիտակուցի ակտիվացումը ցուցադրվում է հակաուռուցքային նշանակությամբ։
Բժիշկ Բութիայի թիմը բացահայտեց,որ կարբիդոպայի թերապևտիկ կոնցենտրացիաներն ակտիվացնում են AhR սպիտակուցը և՛ ենթաստամոքսային,և՛ լյարդի քաղցկեղների դեպքում։
《Այսպիսով,֊բացատրում են հեղինակները,֊ կարբիդոպան կարող է վերաիմաստավորվել՝ դառնալով ենթաստամոքսային գեղձի և այլ քաղցկեղների բուժման դեղամիջոց։Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը,հատկապես ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոման ամենամահացու քաղցկեղներից է՝ ապրելու փոքր հավանականությամբ》։
Կարբիդոպան կարող է լինել հիանալի միջոց՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար։Քանի որ այն FDA-ի կողմից ընդունված դեղ է,նրա վերաիմաստավորումը կլինի թանկ և ժամանակ խնայող։

Թարգմանող՝ Էլլա Բաղդասարյան

Աղբյուրը