Նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը Մ․ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանը կազմակերպում է 《Գիտության շաբաթ 2017》խորագրով գիտական միջոցառումների շարք։ Այն ԵՊԲՀ-ի ամենամյա կազմակերպվող զեկույցների համագումար է, որը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում  համալսարանի  հիմնադրումից  ի  վեր  յուրաքանչյուր տարի։ Այս տարի կոնֆերանսը  կազմակերպվելու է նոր ձևաչափով՝   կենսաբժշկական  հետազոտությունների  վրա  ավելի  մեծ  ազդեցություն  ունենալու  համար։

Գիտաժողովի նպատակն է ոչ միայն լուսաբանել և քննարկել բժշկագիտության ձեռքբերումներն ու հետազոտությունների զարգացման հեռանկարները, այլև  խթանել  գիտության զարգացումը  և նորարարական գործընթացները՝  կամուրջ ստեղծելով  փորձառու մասնագետների  և  երիտասարդ հետազոտողների միջև։

ԾՐԱԳՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

  •   Ուսանողների և երիտասարդ հետազոտողների գիտական օր։
  • Գիտական նիստեր (ԵՊԲՀ-ի բոլոր հետազոտությունների բնագավառների լուսաբանում)։
  • Միաժամանակյա կլոր սեղան քննարկումներ, վեբինարներ։
  • Horizon2020  տեղեկատվական օր։
  • Երիտասարդ հետազոտողների դպրոց։
  • Գիտական խորհրդի նիստ։

ԻՆՉՈ՞Ւ ՄԱՍՆԱԿՑԵԼ

  • Քննարկելու նախորդ տարվա բժշկագիտության ձեռքբերումները
  • Լսելու առաջատար մասնագետների դասախոսությունները
  • 《Գիտության շաբաթ 2017》-ը գնահատվել է 33 CME կրեդիտներով։
  • Մասնակցությունն անվճար է։
  • Կհանդիպեք հին ընկերների և կունենաք նոր ծանոթություններ։

Գրանցման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 15
Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/tN3de3xgPaLipyfp1