Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Կայուն զարգացման հիմնախնդիրները և մարտահրավերները XXI դարում» խորագրով հանրապետական գիտաժողով, որը նվիրված էր ակադեմիայի հիմնադրման 73-ամյակին։ Բացումը սկսվեց ընդհանուր դասախոսություններով, որտեղ ներկայացվեց տնտեսական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական, ուսուցման համակարգի բարելավման և օտար լեզուների ոլորտներին վերաբերող զեկույցներ: Այնուհետև գիտաժողովի մասնակիցները, ըստ իրենց մասնագիտությունների, զբաղեցրին տարբեր լսարաններ։ Բնական գիտությունների և բժշկագիտության ոլորտում զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ-ի և ԵՊՀ-ի ուսանողներ: Ընդհանուր 14 մասնակից, նրանցից միայն 10-ը ԵՊԲՀ-ից: ԵՊԲՀ ՈՒԳԸ-ի անդամները ներկայացրին իրենց իսկ կողմից կատարված հետազոտությունների արդյունքները։

Զեկուցողներ՝

  • Լուսինե Հովհաննիսյան՝ «Հակաքաղցկեղային մոնոկլոնալ հակամարմինների կողմնակի ազդեցությունները»31262649696_af6f945a66_k
  • Էմմանուել Ղանդիլյան՝ «Պուտրեսցինի նեյրոտոքսիկ ազդեցությունը»30477258644_aa5b39736a_k
  • Լիանա Հայրապետյան՝ «Մետաբոլիկ համախտանիշի և/կամ գործոնների տարածվածությունը երիտասարդների շրջանում»30477222324_be9e196f7c_k
  • Սալման Ռիազ՝ «Behind the black»31262721606_26703ca33e_k
  • Վահե Մկրտչյան՝ «Նշաձև մարմնի դերը սթրես մակածված հիշողության կարգավորման և աուտիզմի պաթոգենեզում»31262711886_3c04e7e23e_k
  • Մանուշակ Ավագյան՝ «Նեոնատալ առնետներով ուռուցքի քսենոգրաֆտային մոդելի ստացում»30931079110_a05ac4756e_k

Բժշկական ոլորտում իրենց հետազոտությունները ներկայացրեցին նաև Թերապիայի ամբիոնի օրդինատոր Մարիամ Փարսադանյան՝ «Դերմատոմիոզիտ» թեմայով, Մուշեղ Բաղդասարյանը՝ «Խուճապային խանգարումներ», Լուսինե Հարությունյանը՝ «Ցիկլոթիմիա»  և Գոռ Հայրապետյանը՝ «Ցողունային բջիջներ» թեմաներով։ Զեկուցումները ընթացան բավականին հետաքրքիր մթնոլորտում՝ քննարկումների, հարց-պատասխանների, նոր առաջարկների ձևաչափով: Իսկ վերջում զեկուցողները ստացան հավստագրեր: