Նոյեմբերի 4-ի առավոտից ԵՊԲՀ կապույտ դահլիճը մեկ անգամ ևս լցված էր գիտության շնչով: ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի և գիտական մասի համատեղ ուժերով  կայացավ “Կենսաքիմիական և մոլեկուլյար կենսաբանության մեթոդների կիրառությունը բժշկակենսաբանական հետազոտությունների մեջ ուղեղի ուսումնասիրման օրինակով” թրեյնինգ-սեմինարի առաջին օրը: fb_img_1478632144414Նախապես մասնակիցներին բաժանված ծրագրին համապատասխան, սեմինարը սկսվեց 11.00-ին: Սեմինարի աշխատանքային լեզուն ռուսերենն էր: Սեմինարի բացման արարողությունը կատարեց ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին և հյուրերին: Սեմինարի առաջին օրը նվիրված էր ”Գենետիկական անալիզի մեթոդներ” թեմայով զեկույցներին: Ա.Ս. Ավակովը մասնակիցներին ներկայացրեց ”DIA-M” ընկերության գործունեությունը, և սովորեցրեց, թե ինչպես կարող են մասնակիցները օգտվել ընկերության պաշտոնական կայքից, ներբեռնել հետաքրքիր և օգտակար ինֆորմացիա, ինչպես նաև կատարել առցանց պատվերներ: Հաջորդիվ ներկայացվեցին ներքոբերյալ զեկույցները.
Ս.Լ. Կիսելյով ”Ժամանակակից ալքիմիա, բջիջների գենետիկական վերածրագրավորում”,
Մ.Ռ. Կաբիլով ” Высокопроизведительное секвенирование”,
Ս.Յ. Իռխին ”ՊՇՌ-անալիզը բժշկական պրակտիկայում և փորձարարական կենսաբանության մեջ նեյրոնային մարկերային սպիտակուցների էքսպրեսիան ուսումնասիրելու համար”,
Մ.Մ. Մինաշկին ” diaGen սերիայի ռեակտիվներ, Dia-m-ը մոլեկուլյար կենսաբանության ոլորտում:
Մասնակիցները զեկուցողներին տվեցին իրենց հուզող հարցերը ` ստանալով ինֆորմատիվ և սպառիչ պատասխաններ:

received_1140912182651691
Չնայած առաջիկա ոչ աշխատանքային օրերին, գիտական ոգին աշխուժությամբ էր լցրել շաբաթօրյա համալսարանը: Նոյեմբերի 5-ին կայացավ “Կենսաքիմիական և մոլեկուլյար կենսաբանության մեթոդների կիրառությունը բժշկակենսաբանական հետազոտությունների մեջ ուղեղի ուսումնասիրման օրինակով” թրեյնինգ-սեմինարի երկրորդ օրը: Նախապես մասնակիցներին բաժանված ծրագրին համապատասխան, սեմինարը սկսվեց 10.00-ին: Մասնակցում էին ավելի քան 50 գիտաշխատողներ, ասպիրանտներ, ուսանողներ։ Սեմինարի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:
Ներկայացվեցին ներքոբերյալ զեկույցները.
1.Проточная цитометрия и оценка клеточной составляющей ”иммунного статуса”. Хайдуков С.В.
2.Системы проточной цитометрии и высокопроузводительного клеточного скрининга как метод оценки экспрессии белков в единичных клетках. Ирхин С.Ю.
3.Маркери клеточной поверхности лейкоцитов в клинической диагностике . Хайдуков С.В.
4. Конформационные нейродегенеративные заболевания: изучение механизмов и разработка методов терапии.
Киселев С.Л.
5.Биоимиджинг и современные походы для постановки длительных экспериментов в изучении нейрогенеза и передачи нервных импульсов.
Ирхин С.Ю.
6.Демонстрация оборудования:

received_1140912185985024
Երրորդ օրվա զեկույցներն էին.
1. Иммунологический скрининг, качественный и количественный анализ маркерных нейрональных белков.
Ирхин С.Ю.
2.Иммуноблоттинг: оптимизация протокола.
Яковлева К.Э.
3.Системы гель-хеми документивания, Vilber.
Ирхин С.Ю.
Քննարկումից հետո մասնակիցները տեղափոխվեցին լաբորատորիա, ուր փորձեցին ստացած տեսական գիտելիքները կիրառել և դարձնել փորձնական: Հիանալի էր գտնվել այդպիսի խելացի մարդկանց միջավայրում` գիտական աուրայով շրջապատված: Ուրախ ենք, որ այսպիսի հնարավորություն էր մեզ ընձեռնված և շնորհակալություն ենք հայտնում կազմակերպչական թիմին` այսպիսի նորանոր պահերի ակնկալիքով:

Սիրով միշտ Ձեր ՈՒսանողական Գիտական Ընկերություն