Նախագծի արդիականությունը պայմանավորված է գեոմագնիսական փոթորիկների ազդեցության ուսումնասիրությունների սակավությամբ ու մեխանիզմաների չբացահայտված լինելով: Հայտնի է, որ ըստ վիճակագրության, գեոմագնիսական տատանումների օրերին շատանում են սիրտ-անոթային պատահարների թիվը, ինսուլտները և առհասարակ, շտապօգնության կանչերի թիվը: Այնուամենայնիվ, այդ մեխանիզմները թույլ են ուսումնասիրվել համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով: Տվյալ համակարգի միջոցով հնարավոր է դառնում ստանալ գեոմագնիսական փոթորիկների ժամանակ մագնիսական դաշտի արժեքները համակարգի ներսում և փորձեր կատարել կրծողների և այլ փոքր կենդանիների վրա: Համակարգի նորույթը կայանում է համակարգի ներսում երկրի վրա գեոմագնիսական տատանումների վերարտադրումը մեծ ճշգրտությամբ՝ երկրի մագնիսական դաշտի տվյալ պահի փոփոխությունները հաշվի առնելու և այլ ազդեցությունները նվազեցնելու միջոցով:

Համակարգը  կազմված  NI PXIe-1082 էքսպրես շասիից, NI PXIe-8135 կոնտրոլերից, NI PXI-4071 թվային մուլտիմետրից, NI PXI-4130 հոսանքի աղբյուրից, MGM միլիգաուսմետրից, երկու զուգահեռ տեղադրված Հելմհոլցի օղակներից և համակարգչի մոնիտորից:

Համակարգը կառավարվում LabView միջավայրում մշակված ծրագրի միջոցով և ստեղծում է իրական ժամանակում կառավարվող մագնիսական դաշտ:

Նախագծի նպատակն է ստանալ գեոմագնիսական փոթորիկներ նմանակող համակարգ հետագա փորձարկումների համար:

Նախագծի իրականացմամբ կլուծվեն խնդիրներ՝ կապված գեոմագնիսական փոթորիկների վնասակար ազդեցությունների մեխանիզմների ուսումնասիրման համար պայմանների ստեղծման հետ:

Համակարգի տեխնիկական առավելությունը մեծ ճշգրտությամբ թույլ մագնիսական դաշտի ստեղծումն է, որ կառավարելի է ժամանակի մեջ և համապատասխանեցվում է երկրագնդի մագնիսական դաշտի իրական ժամանակում փոփոխութունների հետ: Բացի դրանից, համակարգը պաշտպանված է տարբեր աղմուկային ներգործություններից, ինչը նույնպես նպաստում է մեծ ճշգրտությանը:

Նախագծի տնտեսական և առողջապահական առավելությունն առաջին հերթին պայմանավորված է սիրտ-անոթային պատահարների մեխանիզմների բացահայտման և կանխարգելման հնարավորությունով, քանի որ դրանք մեծ տոկոս են կազմում մահացության և հաշմանդամության պատճառների մեջ:

Համակարգը մեր կողմից մշակվել, ստեղծվել և բազմակողմանի թեստավորում է անցել: Այն կարողանում է վերարտադրել մագնիսական դաշտի այն արժեքները, որ լինում են երկրագնդի վրա գեոմագնիսական փոթորիկների ժամանակ: Համակարգում տեղադրվում են նորածին առնետներ, որոնք ենթարվում են նմանակված գեոմագնիսական փոթորիկի ազդեցությանը, և ենթարկվում հետագա ուսումնասիրությունների: