Գիտնականները տարբեր երկրներից տարիների ընթացքում փորձարկումներ են կատարել գենետիկորեն մոդիֆիկացված կենդանի բջիջների հետ, բայց մինչեւ հիմա ոչ ոք արդյունքում ստացված բջիջները չէր ներմուծել առողջ մարդու օրգանիզմ: 2016 թ. ամերիկացի հետազոտողների մի խումբ պաշտոնական թույլտվություն է ստացել քացկեղի բուժման նորարական մեթոդը կլինիկական պայմաններում փորձարկելու համար, որը ըստ գիտնականների պետք է կատարվեր հիվանդի սեփական իմունային բջիջների օրգանիզմ ներմուծման ճանապարհով, օգտագործելով CRISPR/Cas9 տեխնոլոգիան: Սակայն ԱՄՆ-ի գիտնականներին ընդառաջեցին չինացիները: Հենց նրանք էլ առաջին անգամ գենետիկորեն մոդիֆիկացված գեները ներմուծեցին մարդու օրգանիզմ: Հոկտեմբերի 28-ին Սիչուան համալսարանի գիտնականների թիմը Չենդու քաղաքում ուռուցքաբան Լյու Յուի ղեկավարությամբ անցկացրեց եզակի փորձ: Թոքերի ագրեսիվ քաղցկեղով տառապող հիվանդի օրգանիզմ ներմուծվեցին գենետիկորեն մոդիֆիկացված բջիջները, որոնք,ըստ սպասելիքների, պիտի ճանաչեին եւ ոչնչացնեին հիվանդի օրգանիզմում քաղցկեղային բոլոր ուռուցքները: Որոշ ժամանակ անց, իմունային բջիջները հեռացվեցին հիվանդի արյունից, արդյունքում պարզ դարձավ, որ բջիջներում կասեցվել է գեներից մեկը, որը կոդավորում էր PD-1 սպիտակուցը:Հենց այդ սպիտակուցն էլ խանգարում էր իմունային բջիջներին ադեկվատ պատասխան տալ քաղցկեղածին հիվանդություններին,որից էլ օգտվում են քաղցկեղածին բջիջները եւ ակտիվորեն տարածվում օրգանիզմում:Մոդիֆիկացիայից հետո գիտնականները մշակում են բջիջները, ավելացնում քանակը, եւ ապա ներարկում նորից հիվանդի օրգանիզմ: Բժիշկ Լյու Յուն ասել է, որ ապաքինման գործընթացը տեղի է ունենում սահուն, եւ որ շուտով հիվանդը կստանա երկրորդ գենետիկորեն ձեւափոխված բջիջների ներարկումը:Հիվանդի ինքնությունը, որը դարձավ այս եզակի գիտափորձի գլխավոր հերոսը, հայտնի չէ, քանի որ նա ցանկացել է անանուն մնալ:Գիտնականների թիմը պլանավորում է ներարկել նրան երկուսից չորս ձեւափոխված իմունային բջիջների դոզա,եւ դիտարկել վեց ամսվա ընթացքում հիվանդի վիճակի փոփոխությունները:Շատ կարեւոր է հասկանալ, թե արդյոք նման բուժումը հանգեցնում է որևէ վտանգավոր կամ անկանխատեսելի կողմնակի բարդությունների:Այդուհանդերձ, ոչ ոք աշխարհում դեռ չի փորձել այս եղանակով փրկել մարդկանց կյանքը քաղցկեղից:Դե ինչ, մեզ մնում է լինել լավատես եւ սպասել միմիայն լավ նորությունների:
Հեղինակ՝ Նելլի Ավետիսյան