Հոկտեմբերի 7-ին մեկնարկեց այս ուսումնական տարվա պաթոֆիզիոլոգիայի գիտական խմբակի առաջին հանդիպումը: Նյութերը ներկայացնում էին բարձր կուրսերի և հայ, և արտասահմանցի ուսանողները: Իրենց նպատակն էր կլինիկական քեյսերի միջոցով ցույց տալ կապը բջջի վնասման մեխանիզմների և հիվանդությունների ու թիրախային դեղամիջոցների կիրառման միջև:
Արդեն ավանդույթ է դարձել երրորդ կուրսի ուսանողներին այդպես ներգրավել ուսումնական գործընթացի մեջ և ցուցադրել պաթոֆիզիոլոգիական ուղիների և մեխանիզմների գեղեցկությունը:
Հանդիպման ձևաչափը ենթադրում էր թիմային ներկայացում ու հարցերի այնպիսի ձևակերպում, որպեսզի մասնակիցները լիովին կարողանան ընդգրկվել քննարկման մեջ: Շատ դեպքերում, միայն որոշակի մեխանիզմները քննարկելուց հետո և քեյսերին պատասխանելուց, մասնակիցները ինքնուրույն էին կարողանում դուրս բերել, թե ինչ նյութ է ներկայացվելու: Այսպես կոչված “problem-based learning” թույլ է տալիս ավելի լավ ընկալել նյութը (աղբյուր` Saying Goodbye to Lectures in Medical School — Paradigm Shift or Passing Fad?):
Քննարկվեցին հետևյալ թեմաները`
1. Global ischemia
2. Multiple myeloma
3. Tumor lysis syndrome
4. Xeroderma Pigmentosum
5. mTor inhibitors
6. Hirshprung’s disease
Շնորհակալություն պետք է հայտնել ամբիոնի դասախոս` Վարդերեսյան Սիրանուշին բոլոր մասնակիցների հետ մանրակրկիտ աշխատելու համար
Նյութը պատրաստել է պաթոֆիզիոլոգիայի գիտական խմբակի կոորդինատոր`
Լիանա Հայրապետյան
Նկարներ` Անի Գրիգորյան