Գիտնականները հայտնաբերել են  ՄԻԱՎ + հիվանդի օրգանիզմի  կողմից արտադրված հակամարմին, որը չեզոքացնում է ՄԻԱՎ ցեղի հետազոտվող վիրուսների 98%-ը, որոնք  կայուն են նույն դասին պատկանող մյուս հակամարմինների նկատմամբ:

ՄԻԱՎ-ի` օրգանիզմի իմուն համակարգին արագորեն պատասխանելու ունակության պատճառով, հակամարմինը, որը ունակ էր արգելակել վիրուսների լայն շրջանակ, չէր հասցնում հասնել ախտահարված վայր: Բայց այս նոր հայտնաբերված հակամարմինը կարող է դառնալ նոր վակցինա` վիրուսի դեմ:

Միացյալ Նահանգների  Առողջության Ազգային Ինստիտուտի (ԱԱՀ) հետազոտողները պարզել են, որ NG հակամարմինը կարող է պահպանել իր ունակությունը ճանաչելու ՄԻԱՎ վիրուսը նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս ձևափոխվում  կամ անջատվում է հակամարմնից:

Այս հակամարմինը մոտ 10 անգամ ավելի հզոր է, քան VRC01-ը. սա պատկանում է հակամարմինների նույն դասին, ինչ N6-ը: Վերջինս, շուրջ 6 ամիս կապիկների օրգանիզմում  ՄԻԱՎ-ի դեմ հետազոտություններ կատարելուց հետո ցուցաբերել է օգտակարություն` մարդու օրգանիզմում ՄԻԱՎ-ի դեմ  բուժման կուրսի 2-րդ փուլում:

Հակամարմինը հայտնագործողները կարծում են, որ դրա հայտնաբերումը և ունակությունների ճիշտ ուսումնասիրումը կարող է բերել ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման միջոցների զարգացմանը:

Հակամարմինները  սպիտակուցներ են, որոնք իմուն համակարգը արտադրում է ի պատասխան պաթոլոգիական վիճակ առաջացնող բակտերիայի կամ վիրուսի` օրգանիզմ ընկնելուն: Այն պատասխանատու է  ախտածին մարմինները ճանաչելու և քայքայելու, նրանց կապվելու, և  կա’մ ինքնուրույն չեզոքացնելու, կա’մ ազդանշան տալով արյան սպիտակ բջիջներին` նրանց վիրուսների քայքայելու մեջ ընդգրկելով:

Երբ հետազոտողները N6-ով ազդեցին ՄԻԱՎ-ի 181 տարբեր տեսակների վրա, այն քայքայեց դրանց 98%-ը, ներառյալ այն տեսակները, որոնք դիմացկուն էին նույն տեսակի այլ հակամարմինների նկատմամբ: N6-ը խոշոր հայտնաբերում էր VRC01-ից հետո, քանի որ վերջինս  քայքայում էր տեսակների միայն  90%-ը:

Հետազոտողները ուսումնասիրել են հակամարմնի կառուցվածքը պարզելու, թե ինչպես է այն արձագանքում  ՄԻԱՎ վիրուսի պաշտպանական ձևափոխությանը և պարզել են, որ այն ավելի թույլ է կապվում վիրուսի այն տեղամասերին, որոնք ավելի շատ են հակված ձևափոխվելու (դրանք կոչվում են նաև V5 տեղամասեր), և ավելի շատ այն տեղամասերին, որոնց մուտացվելու ունակությունը փոքր է: Կապվելով վիրուսի մարմնի առավել կայուն հատվածներին՝ N6-ը չի թողնում, որպեսզի այն կպչի մարդու արյան իմուն բջիջներին և ոչնչացնի նրանց, ինչն էլ ՄԻԱՎ + հիվանդին դարձնում էր ավելի խոցելի և մեծացում էր ՁԻԱՀ առաջանալու հավանականությունը:

Հետազոտողների կարծիքով ՄԻԱՎ վիրուսի մուտացիաները, որոնք  տեղի են ունենում N6 հակամարմնին հակազդելու նպատակով, ինչ-որ պատճառով  հազվադեպ են ի հայտ գալիս, հետևաբար վիրուսը N6-ի դեմ ավելի դանդաղ է պայքարում, քան մնացած հակամարմիների:

Իհարկե, այս արդյունքները հաջողված են դեռ միայն լաբորատորիայում. այսպիսով, պետք է զինվել լավատեսությամբ` փորձարկումները “մարդու օրգանիզմ” հարթակ տեղափոխելու և լավ արդյունքներ ակնկալելու համար:

Հեղինակ՝ Սոնա Խոսրովյան