Ախտաբանական անատոմիայի գիտական խմբակը ամփոփեց հունվար ամսվա աշխատանքները:Ունեցանք հանդիպումներ, զեկուցումներ նվիրված սարկոմայի պաթանատոմիային և ցիկլոսպորինի կողմնակի ազդեցություններին, որպեսզի մեր գործնական աշխատանքները ունենան նաև տեսական հիմք: Քննարկումները անցան բավական հետաքրքիր,ուսանելի մեր խմակի գիտական ղեկավար Լուսինե Սուրենովնայի շնորհիվ:

Մենք պատրաստեցինք սարկոմայի և ուղեղային հյուսվածքի պրեպրատները, որը հնարավոր չէր լինի առանց ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրեպարատոր Ռուզաննա Հարությունովնայի, ով մեզ սովորեցրեց պրեպարատների պատրաստման տեխնիկան, յուրաքանչյուր քայլի նպատակը, նյութերի ազդման մեխանիզմը, և իհարկե տեխնիկայի փոքրիկ գաղտնիքները, որոնց շնորհիվ պրեպարատները ստացվեցին անթերի: Մյուս կիսամյակ Լուսինե Սուրենովնայի օգնությամբ կնկարագրենք մեր կողմից պատրաստված պրեպարատները: Խմբակի աշխատանքները տեղի են ունենալու և’ ամբիոնում, և’ դիահերձարանում,ունենալու ենք բազմաթիվ հանդիպումներ և’ զեկուցումներով, և’ քեյս-քննարկումներով հագեցած:

#Pathanatomy Scientific Club